«Վեոլիան» չի խաբում. ջրանջատումներ լինելու են. Արամազդ Ղալամքարյան

26 Փետրվարի, 2026

«Վեոլիա ջուրը» ջրամատակարարման գրաֆիկի փոփոխությունը չի համաձայնեցրել։  Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճապազրույցում ասաց, որ փաստ է, որ մենք ունենք ջրային սահմանափակ ռեսուրսներ՝ հատկապես ամառվա պիկ ամիսներին։

«Այսինքն, «Վեոլիան» չի խաբում, «Վեոլիան» ասում է, որ ամառվա ամիսներին չի կարող 24 ժամյա ջրամատակարարում ապահովել, ինչն այդպես է։ Մենք ունենալու ենք ջրամջատումներ, հարցն հետևյալն է, այդ ջրանջատումների տևողությունն ինչպիսին պիտի լինի և մարզից մարզ, Երևանի տարբեր համայնքներում ինչպիսի փոփոխություն պետք է լինի։ Նույն ժամանակացույցը՝ 3 փողոցների տարբերությամբ հրապարակվելէ  նոյեմբերին, այսպիսի աղմում ու աժիոտաժ չի եղել, պարզապես հիմա նախընտրական շրջանում ենք։

Մենք կարծում ենք, որ հրապարակված ժամանակացույցը կարելի է լավարկել ունենալ ջրանջատումների ռեժիմների լավարկումներ։ Կառավարությունը երեկ վերահաստատել է, որ քայլեր է ձեռնարկելու, որպեսզի լրացուցիչ ջրաքանակներ տեղափոխվեն Երևան»։
Դիտարկմանը, թե հնարավոր է, որ ընտրություններից՝ հունիսի 7-ից հետո ջրանջատումները լինեն այն գրաֆիկով, որ հրապարակվել էր՝ նա պատասխանեց, որ ծրագիր ունեն, որի մասին չեն ցանկանում դեռ խոսել։ «Հաշվի առնելով խնդրի զգայունությունը փորձում ենք օգնել ինքներս մեզ, ընկերությանը ավելի լավ ռեժիմներով ջրամատակարարում ունենալ։ Մեզ 2 շաբաթ տվեք. Կաշխատենք ընկերության և հանձնաժողովի հետ և արդյունքների մասին կիմանաք։ Այն հասցեներում, որտեղ նշված է եղել 17 ժամ՝ մենք կունենաք ժամերի ավելացում։ Հավաստիացնում եմ։ Ինչ մնում է ջրանջատումներին՝ միթե անցած տարի չի եղել, իհարկե եղել է»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...