Մինչ այս պահն ԱՄՆ նախագահ Թրամփը չունի Իրանի վրա հարձակման որևէ լավ ընտրանք. իրանագետ

25 Փետրվարի, 2026

Իրանագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Ակնհայտ է, որ մինչև այս պահն ԱՄՆ նախագահ Թրամփը չունի Իրանի վրա հարձակման որևէ լավ ընտրանք, ինչը նրան հնարավորություն կընձեռեր իրականացնել տպավորիչ և կարճաժամկետ ռազմական գործողություն՝ հայտարարելով հերթական հաղթանակի մասին։ Հռետորաբանությունն այլ բան է, հողի վրա առկա իրականությունն՝ այլ։ Եվ թերևս հենց այս մասին են խոսում նաև պարբերաբար ԶԼՄ-ներ սպրդող այն լուրերը, թե ամերիկյան բարձրաստիճան զինվորականները չափազանց ռիսկային են համարում Իրանի վրա հարձակումը։

Իրանական կոշտ դիրքորոշումը, որի համաձայն՝ ոչ մի ամերիկյան սահմանափակ հարվածի մասին խոսք լինել չի կարող և պետք է լինի խնդրի լուծում՝ կամ դիվանագիտական ճանապարհով, կամ լայնածավալ տարածաշրջանային պատերազմի միջոցով, զգալի ռիսկեր է ի հայտ բերում թե՛ ամերիկյան կողմի և թե՛ տարածաշրջանային դերակատարների համար՝ պաշտոնական Վաշինգտոնին ստիպելով երկար ծանրութեթև անել ռազմական ուղով գնալու նպատակահարմարությունն ու արդյունավետությունը։

Թեև ոչ ոք չի կարող վստահաբար պնդել, թե ինչպես կհանգուցալուծվի վտանգավոր այս ճգնաժամը, սակայն պարզ է, որ հնարավոր պատերազմն իրանցիները դիտարկելու են գոյութենական հարց՝ կենաց-մահու կռիվ, և գործելու են հենց նման տրամաբանությամբ»։

Նմանատիպ նյութեր

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը: Տարերային աղետների ռիսկերի նվազեցման ազգային վարչության տվյալով՝ ավելի քան 3900 մարդ անհետ կորած է համարվում, նրանցից ավելի քան 600-ը հիդրոէներգետիկ օբյեկտների աշխատակիցներ են: Անհետ կորած է համարվում մոտ 600...

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին։ Հարվածները լայնածավալ և հզոր են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Եթե Իրանը պատասխանի, ապա կրկին կհարվածենք՝ շատ ավելի մեծ և հզոր...

Օրենքի ընդունմամբ՝ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյան

Օրենքի ընդունմամբ՝ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյան

Մենք ուսումնասիրել ենք իրավական բազան, և որևէ խախտում չենք հայտնաբերել ոչ ՌԴ-ի նկատմամբ, ոչ ԵԱՏՄ-ի։ Վերջինիս կանոնադրությունը հստակ սահմանում է, թե ինչ պետք է անի երկիրը միությունից դուրս գալու համար։ Իսկ մենք չենք հայտնել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, հայտարարել է Նիկոլ...

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն դա դժվարություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պատճառով առաջացած դժվարությունները: Այս մասին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ...

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Երեք տարի` 2022 թվականից սկսած Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը` Միշկոն, կալանավորված էր: 2025-ի հոկտեմբերի 28-ին բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝...