ՔՊ-ի մարզային կառույցներում ակտիվ շարժ է սկսվել. «Ժողովուրդ»

25 Փետրվարի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ ՔՊ-ում արդեն մեկնարկել է ներքին ակտիվ շարժը։ ՔՊ նախընտրական ցուցակի շուրջ ներքին քվեարկությունից հետո իշխանական թիմը անցել է հաջորդ փուլին՝ մարզային կառույցների շտապ և կոշտ վերակազմակերպմանը։

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ կայացած ՔՊ վարչության նիստում քննարկվել են տարբեր մարզերում ՔՊ խորհրդի ղեկավարների թեկնածությունները։ Ըստ նույն աղբյուրների՝ առաջիկա օրերին բոլոր մարզերում նախ կնշանակվեն կուսակցական կառույցների խորհուրդների նախագահները, ինչից հետո կմեկնարկի ՔՊ շտաբների ակտիվ փուլը։

Հատկանշական է, որ վարչություն է հրավիրվել Կոտայքի մարզի Բյուրեղավան խոշորացված համայնքի ՔՊ խորհրդի ղեկավարի թեկնածու Վլադիմիր Վարդևանյանը։ Հենց նրան է վստահվել Բյուրեղավանի ՔՊ խորհրդի կառավարումը, ինչը վկայում է, որ իշխանությունը փորձում է տեղերում խաղալ «վստահելի կադրերի» դեմքերով։

Իշխանությանը մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են նաև, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմին հստակ ուղերձ է փոխանցել․ մարզերում խորհուրդները պետք է ղեկավարեն այն մարդիկ, որոնք ոչ միայն կուսակցական են, այլ նաև տվյալ մարզում ունեն հեղինակություն և վերահսկելի ռեսուրս։ Նպատակը մեկն է՝ առաջիկա ընտրություններում խուսափել տապալումից։

Այս պահին ՔՊ-ում ընթանում է մարզային կառույցների արագացված վերակազմակերպում, ինչը փաստում է, որ իշխանությունը ընտրություններին պատրաստվում է ոչ թե վերջին պահին, այլ՝ վախի և վերահսկման տրամաբանությամբ»։

Նմանատիպ նյութեր

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Լրագրող Ազա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր Հայաստանի տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի զինվոր կա, իսկ իշխանությունը գիտի , բայց սահմանամերձ տարածքների բնակչությանը չի տեղեկացնում նման վտանգի մասին։ Երկու օր անց ադրբեջանցի զինվորը հարձակվում է հայ...

Ինչո՞ւ է ԱԱԾ-ն լռել զինված ադրբեջանցու՝ օրեր շարունակ Հայաստան ներխուժած լինելու մասին․ «Կարճ ասած»

Երկար-բարակ խաղաղությունից էր խոսում մարդամեկը կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 1-ի նիստում։ Մի քանի օր առաջ էլ ՄԱԿ-ի ամբիոնից էր խոսում անշրջելի խաղաղությունից։ Դրանից առաջ շնորհակալություն էր հայտնում Ալիևին։ Այսօր...

Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան»

Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դեռևս ամիսներ առաջ ահազանգում էր այն վտանգի մասին, որ գործող իշխանությունների վարած կործանարար քաղաքականության պատճառով ադրբեջանցիները կարող են անարգել, առանց որևէ խոչընդոտի ներթափանցել Հայաստանի սուվերեն տարածք։ Այն, ինչի մասին...

Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին

Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին

Ըստ ադրբեջանական APA-ի՝ Ադրբեջանի զինդատախազության տվյալներով զինծառայող Նասիմի Մուսաևը ծառայության վայրից բացակայել է սեպտեմբերի 26-ից, ինչից հետո հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ։ «Ավելի ուշ պարզվել է, որ զինծառայողը գտնվում է Հայաստանում և ձերբակալվել է այդ...

Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո»

Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո»

Պաշտպանության նախարարությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ նախնական տվյալներով՝ ծառայության հետ չկապված պատճառով պայմանագրայինի հանկարծամահության դեպք արձանագրվել է, նման դեպքերի մասին պաշտպանության նախարարությունը, որպես շատ վաղուց գործող կանոն, չի հաղորդում: «Նշված...