Հայաստանի դատավորներն իրենց օժտել են կաթողիկոսական իշխանությամբ. Տեր Մաղաքիա

20 Փետրվարի, 2026

Տեր Մաղաքիա քհն. Օհանյանը ֆեյսբուքում գրել է.

«Հայաստանի դատավորներն իրենց օժտել են կաթողիկոսական իշխանությամբ

Հայաստանն աշխարհում դարձավ առաջին երկիրը, որի դատարանը որոշեց կարգալույծ եղած երեք հոգևորականի վերականգնել իրենց պաշտոնին։ Ըստ դատարանի՝ քահանայությունը ոչ թե շնորհ է կամ կոչում, այլ՝ աշխատանք։

Դատարանը խախտեց ՀՀ Սահմանադությունը և միջամտելով Եկեղեցու ներքին կյանքին՝ ապօրինաբար իր վրա վերցրեց Հայոց Եկեղեցու բարձրագուն իշխանության գործառույթը։

Փաստորեն որոշ դատավորներ իրենց օժտել են կաթողիկոսական իշխանությամբ։

«Եկեղեցին բարենորոգելու» հակաեկեղեցական շարժման նոր վտանգավոր կանոնակարգով կարգազուրկ նախկին հոգևորականները կարող են իշխանությունների առջև ապաշխարել և դատարանով վերականգնվել քահանայագործության։

Սա հայհոյություն է Սուրբ Հոգու դեմ։ Սրանք «Ո՛չ Աստծուց են վախենում, ո՛չ էլ մարդկանցից ամաչում»։

Դատավորների անընդունելի և հակաօրինական որոշումները հղի են աղետալի հետևանքներով և նպաստում են Եկեղեցու պառակտման

ամոթալի գործընթացին։ «Վայ՜ նրանց, ովքեր ուղիղ ճանապարհը թողած՝ կգնան խավար ճանապարհով» (Առակներ 2:13):

ՀԳ. Ձեռնադրության շնորհը Առաքյալներից, անխախտ կերպով , հաջորդաբար փոխանցվել է 132-րդ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Հետևաբար միայն Կաթողիկոսը Սուրբ Հոգուց իրեն տրված եկեղեցական բարձրագույն իշխանությամբ կարող է և՛ ձեռնադրել, և՛ կարգալույծ անել, ինչպես նաև վերականգնել քահանայագործության»։

Նմանատիպ նյութեր

Ըստ ՔՊ-ական պատգամավորի, եղբայրը լավություն է արել՝ ավտոմեքենան 2 մլն դրամով ՊՈԱԿ-ին վարձով տալով

ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը բարեգործություն է համարել եղբոր քայլը, որը 300,000 դրամանոց «Opel» մակնիշի ավտոմեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին: «Մրցույթ է տեղի ունեցել, մասնակցել...

Հայ դատը շարունակելու է հայության խախտված իրավունքների վերականգմանն ուղղված պայքարը

Հայ դատը շարունակելու է հայության խախտված իրավունքների վերականգմանն ուղղված պայքարը

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպտեմբերի 25-28-ը Երևանում և Աղվերանում գումարվեց Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների ցանցի համահայկական խորհրդաժողովը։ Մինչև խորհրդաժողովի բուն աշխատանքները, պատվիրակները նախ այցելեցին...

Ադրբեջանական զենք փոխադրող Silk Way-ը օգոստոսին առնվազն 15 թռիչք է իրականացրել դեպի Չինաստան. լրագրող

Ադրբեջանական զենք փոխադրող Silk Way-ը օգոստոսին առնվազն 15 թռիչք է իրականացրել դեպի Չինաստան. լրագրող

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական զենք փոխադրող Silk Way-ը օգոստոսին առնվազն 15 թռիչք է իրականացրել դեպի Չինաստան։ Ըստ իմ հաշվարկների՝ օգոստոսին Silk Way-ի տրանսպորտային ինքնաթիռները +/- 16 չվերթ են իրականացրել դեպի Ուրումչի: Բացի դա,...

Ռուս և Ուկրաինացի օդաչուների վեճի պատճառով ինքնաթիռը վայրէջք է կատարել

Ռուս և Ուկրաինացի օդաչուների վեճի պատճառով ինքնաթիռը վայրէջք է կատարել

Տագնապի ազդանշան արձակած FlyDubai ընկերության ինքնաթիռի ղեկին Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են եղել, հայտնում է N12-ը։ «Առկա տվյալներով՝ օդանավի հրամանատարը ազգությամբ ռուս է եղել, իսկ երկրորդ օդաչուն՝ ուկրաինացի», - նշված է հրապարակման մեջ։ Չորեքշաբթի օրը...

Բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցման մասին խնդրահարույց օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց

Բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցման մասին խնդրահարույց օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց

Բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցման մասին օրենքի նախագծի քննարկումը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվեց։ Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ հարցի քննարկումը հետաձգվելու է, քանի որ նախնական քննարկում են ունեցել ոլորտի փորձագետների...