Արթիկում իրավիճակը արդեն դուրս է գալիս վերահսկողությունից. պատգամավոր

20 Փետրվարի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին շաբաթներին բազմաթիվ արթիկցիներ դիմել են ինձ՝ բարձրաձայնելով թափառող շների խնդիրը։ Խոսքը պարզապես անհարմարության մասին չէ․ խոսքը մարդկանց անվտանգության, երեխաների ազատ տեղաշարժի և համայնքային կյանքի նորմալ կազմակերպման մասին է։ Արթիկում իրավիճակը արդեն դուրս է գալիս վերահսկողությունից։ Բնակիչները ահազանգում են՝ դպրոց գնացող երեխաները, տարեցները, առավոտյան աշխատանքի շտապող քաղաքացիները հաճախ հայտնվում են վտանգավոր իրավիճակներում։ Սա այլևս առանձին դեպքերի խնդիր չէ, այլ համակարգային ձախողում։

Տարիներ շարունակ խնդիրը լուծվում է հատվածական, կարճաժամկետ և ձևական միջոցառումներով։ Սակայն ակնհայտ է՝ առանց համակարգային պետական քաղաքականության այս հարցը չի կարող կարգավորվել։ Անհրաժեշտ է ոչ թե ժամանակավոր միջոց, այլ ենթակառուցվածքային լուծում՝ ժամանակակից, մարդասիրական և վերահսկելի մեխանիզմներով։
Պետք է հստակ արձանագրենք՝ հարցը միայն համայնքային չէ։ Այն առնչվում է հանրային անվտանգությանն ու առողջությանը, տեղական ինքնակառավարման մարմինների կարողություններին և պետական քաղաքականության բացերին։ Եթե չկա մարզային մակարդակով համակարգված լուծում, ապա համայնքները մշտապես մնալու են խնդրի առաջ՝ սահմանափակ ռեսուրսներով և առանց կայուն արդյունքի։
Քաղաքակիրթ պետությունում նման խնդիրները լուծվում են ժամանակակից կացարանների ստեղծմամբ, կենդանիների հաշվառմամբ, ստերջացման ծրագրերով, վերահսկվող խնամքով և հստակ կառավարչական մոդելով։ Սա ոչ միայն մարդկանց անվտանգության, այլ նաև կենդանիների հանդեպ մարդասիրական վերաբերմունքի հարց է։

Այս համատեքստում դիմելու եմ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին պարզաբանելու՝ արդյո՞ք 2026 թվականի ընթացքում նախատեսված է Շիրակի մարզում կառուցել թափառող շների համար նախատեսված ժամանակակից կացարաններ կամ ստեղծել համապատասխան տարածաշրջանային կենտրոններ, որոնք կապահովեն խնդրի երկարաժամկետ և համակարգային լուծում։
Ես հետևողական եմ լինելու այս հարցում և պահանջելու եմ հրապարակային հաշվետվություն։
Մեր քաղաքացիները չպետք է ապրեն մշտական անորոշության և վտանգի պայմաններում։
Հանրային անվտանգությունը քաղաքական կամքի հարց է։
Եվ այդ կամքը պետք է դրսևորվի ոչ թե խոսքերով, այլ կոնկրետ ծրագրերով և իրականացված քայլերով»։

Նմանատիպ նյութեր

Ալիևի խոսափողը առաջիկայում կսպառնա պատերազմով․ Աննա Գրիգորյան

Ալիևի խոսափողը առաջիկայում կսպառնա պատերազմով․ Աննա Գրիգորյան

Նոր Սահմանադրություն, Տիգրանաշեն, Ռոբերտ Քոչարյանի կալանավորում, ՌԴ-ի հետ հարաբերությունների սրում և դրա հնարավոր տնտեսական հետևանքները․ ի՞նչ նոր մարտահրավերների առաջ կարող է կանգնել Հայաստանը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հետ խոսել ենք նաև...

Կատեգորիկ հերքումը, որքան էլ վճռական լինի, ապացույց չէ. Սիրանույշ Սահակյան

Կատեգորիկ հերքումը, որքան էլ վճռական լինի, ապացույց չէ. Սիրանույշ Սահակյան

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մեկնաբանել է  Ադրբեջանի Մարդու իրավունքների  պաշտպան Սաբինա Ալիևայի հայտարարությունը։ Սահակյանը, մասնավորապես, ասել է․ «2026 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Մարդու իրավունքների  պաշտպանի  աշխատակազմն...

Հրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբան

Հրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «ՀՀ վարչապետի հանձնարարությամբ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է 74 էջանոց զեկույց՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների...

Կառավարության հրապարակած զեկույցը հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական․ Մայր Աթոռ

Կառավարության հրապարակած զեկույցը հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական․ Մայր Աթոռ

ՀՀ Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական։ Պետական միջոցների մսխմամբ՝ սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված մեղադրանքների...

Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցը

Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցը

Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցը, հայտնում են վրացական ԶԼՄ-ները։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Թբիլիսիում՝ Էներգետիկ կարգավորման համաշխարհային ֆորումի շրջանակում, 3 երկրների կարգավորող մարմինների ներկայացուցիչները քննարկել են...