ՔՊ-ի հաղթանակի միակ նախապայմանը ձայների փոշիացումն է. Հրանտ Ավետիսյան

20 Փետրվարի, 2026

Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իշխանական քարոզչամեքենան այլևս չի տիրապետում իրավիճակին. նրանց զինանոցում մնացած միակ գործիքը՝ ընդդիմությանը պիտակավորելը, այլևս չի աշխատում։ Գալիք ընտրություններին միասնական դաշինքներով հանդես գալու նախաձեռնությունները դարձել են իրական սպառնալիք իշխանությունն ամեն գնով պահելու ձգտող «Քաղաքացիական պայմանագրի» համար։

Այսօր բոլորի համար պարզ է մեկ բան. ՔՊ-ի հաղթանակի միակ նախապայմանը ձայների փոշիացումն է։ Եթե չլինեն այդ տասը կամ քսան «մանր» մասնակիցները, որոնք կփոշիացնեն բողոքական քվեները, ապա գործող վարչախմբի վերարտադրությունը կդառնա անհնարին։

Վաղարշապատում կայացած ընտրությունները մեզ համար դարձան լավագույն դասը. պետք է գործել համախմբված և առաջնորդվել բացառապես մեկ սկզբունքով՝ ազատվել երկիրը կործանման տանող չարիքից։

Առաջիկայում ճնշումները կլինեն ավելի կոշտ, իսկ կիրառվող միջոցները՝ ավելի ստոր։ Իշխանությունը կանի ամեն ինչ, որպեսզի կանխի ուժերի համախմբումը, սակայն մեր կամքը պետք է լինի անկոտրում։

Մի՛ վախեցեք, հետ քա՛յլ մի՛ արեք և մի՛ երկմտեք։ Մնացել է ընդամենը երեք ամիս։ Եթե մենք կարողացել ենք դիմանալ այս աղետին շուրջ յոթ տարի, ուրեմն այս վերջին երեք ամիսն էլ պարտավոր ենք տոկալ՝ հանուն մեր վաղվա օրվա։

Նմանատիպ նյութեր

«Խաղաղություն՝ ուժեղի պայմաններով» բանաձևը հենց թույլի ինքնիշխանության հաշվին է ձևավորվում և գործադրվում. քաղաքագետ

«Խաղաղություն՝ ուժեղի պայմաններով» բանաձևը հենց թույլի ինքնիշխանության հաշվին է ձևավորվում և գործադրվում. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը հետևողականորեն մեծացնում է իր հարվածային ուժը։ Շեշտում եմ` ո՛չ պաշտպանական կարողությունները, այլ հարձակողական։ Հարվածային ուժի շեշտակի աճը ո՛չ միայն նպատակ ունի անշրջելի դարձնել տարածաշրջանում ձևավորված նոր...

Բյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան՝ ԱԺ հաստատմանը

Բյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան՝ ԱԺ հաստատմանը

Կառավարությունը հավանություն է տվել 2027 թվականի պետական բյուջեի նախագծին։ Նշվում է, որ 2027 թվականի Հայաստանի համախմբված բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 829.9 միլիարդ դրամ, իսկ ծախսերը՝ 4 տրիլիոն 298.1 միլիարդ դրամ։ Բյուջեի պակասուրդը կկազմի 468.2...

Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունները կեղծ են. փաստաբան

Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունները կեղծ են. փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինձ ուղարկեցին «Free News» հեռուստաընկերությանը Արման Սարոյանի՝ կարգալույծ Գևորգի տված հարցազրույցից մի հատված։ Սարոյանը պնդում է, թե Մայր Աթոռում պահվում են միջազգային երեք փորձաքննությունների եզրակացություններ,...

Ջերմաստիճանը կնվազի

Ջերմաստիճանը կնվազի

Երևանում հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-3-ին՝ ժամանակ առ...