ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. «Փաստ»

19 Փետրվարի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առաջիկայում կարող է ներքին քննություն սկսվել ընտրական ցուցակի ձևավորման քվեարկության առաջին փուլի արդյունքների պատճառով։ «Փաստի» տեղեկություններով, քննություն սկսելու առաջարկն արվել է, երբ մի շարք քպականներ՝ հատկապես պատգամավորներ, կասկած են հայտնել որոշ թեկնածուների ստացած տարօրինակ բարձր քվեների կապակցությամբ։

Մասնավորապես, քպականներից շատերի համար զարմանալի է եղել Վայոց ձորի տարածքային կազմակերպությունում գրանցված պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ստացած ձայների թիվը։ Վերջինս ստացել էր 298 կողմ ձայն՝ առաջ անցնելով մի շարք հայտնի և ակտիվ պատգամավորներից (ու ոչ միայն պատգամավորներից, այլև ՔՊ-ի «հնաբնակներից»), թեև, ինչպես մեր քպական աղբյուրն է նշում, կուսակցությունում չունի այն հեղինակությունը, որ այդքան շատ ձայներ ստանար։

Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊում խոսում են, որ գործել է բավականին ուշագրավ մի մեխանիզմ. մի շարք տարածքային կազմակերպություններ իրար հետ պայմանավորվել են, ցուցակներով փոխանակվել։ Արդյունքում ՔՊ-ի մի շարք պատգամավորներ բավականին «հետ են մնացել» ցուցակում, իսկ տարածքային կառույցների մի շարք ներկայացուցիչներ հանգրվանել են բավական բարձր տեղերում, մասնակի դեպքերում՝ ընդհուպ առաջին հիսնյակում։ Օրինակ՝ բարձր քվեներ են ստացել Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանը, ՔՊ երիտասարդական կազմակերպությունից՝ Արաքսյա Վարդանյանը, Վայոց ձորից՝ Հայկ Ավագյանը, և այլն։ Թեպետ ՔՊ-ում հակված են «սուսուփուս անցնել» այս երևույթի կողքով, բայց, մեր տեղեկություններով, ներքին պահանջ կա գտնել և պատժել դրա բոլոր մեղավորներին։ Ավելին, ոմանք նույնիսկ սպառնացել են անվանական հրապարակել կամ «սլիվ անել» կազմակերպիչների անունները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Քննչականն ու ՊԵԿ-ը՝ իշխանության «պատժիչ ջոկատ». դատվելո’ւ եք, պարոնայք. Ագնեսա Խամոյան

Քննչականն ու ՊԵԿ-ը՝ իշխանության «պատժիչ ջոկատ». դատվելո’ւ եք, պարոնայք. Ագնեսա Խամոյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է. «Հարկային ստուգումների անվան տակ Քննչականը հերթական բիզնեսն է կապարակնքել։ Սա այն է, ինչի մասին ԱԺ իմ ելույթում զգուշացնում էի. Քննչականն ու ՊԵԿ-ը ձեռք ձեռքի բռնած դարձել են իշխանության ձեռքի նոր պատժիչ...

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները. Գրոսի

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները. Գրոսի

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները Թեհրանի հետ միջուկային ոլորտում համագործակցություն կառուցելիս, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ «Մենք կարող ենք այդ...

Եթե դու ՔՊ-ին քվեարկել ես, պետք է պատրաստ լինես տունդ կիսել ադրբեջանցիների հետ․ քաղաքագետ

ԵԽԽՎ զեկույցը, հայ-ռուսական հարաբերությունները, Մոսկվայի հնարավոր պահանջները, Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ առաջ քաշվող պահանջներն ու «Արևմտյան Ադրբեջան» թեզը․ այս և այլ հարցեր YerevanToday-ի տաղավարում քննարկել ենք քաղաքագետ Բենիամին...

«Խաղաղություն՝ ուժեղի պայմաններով» բանաձևը հենց թույլի ինքնիշխանության հաշվին է ձևավորվում և գործադրվում. քաղաքագետ

«Խաղաղություն՝ ուժեղի պայմաններով» բանաձևը հենց թույլի ինքնիշխանության հաշվին է ձևավորվում և գործադրվում. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը հետևողականորեն մեծացնում է իր հարվածային ուժը։ Շեշտում եմ` ո՛չ պաշտպանական կարողությունները, այլ հարձակողական։ Հարվածային ուժի շեշտակի աճը ո՛չ միայն նպատակ ունի անշրջելի դարձնել տարածաշրջանում ձևավորված նոր...

Բյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան՝ ԱԺ հաստատմանը

Բյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան՝ ԱԺ հաստատմանը

Կառավարությունը հավանություն է տվել 2027 թվականի պետական բյուջեի նախագծին։ Նշվում է, որ 2027 թվականի Հայաստանի համախմբված բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 829.9 միլիարդ դրամ, իսկ ծախսերը՝ 4 տրիլիոն 298.1 միլիարդ դրամ։ Բյուջեի պակասուրդը կկազմի 468.2...