ՔՊ թիմում հերթական դժգոհությունն է առաջացել. «Ժողովուրդ»

18 Փետրվարի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ թիմում դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին փուլի ընտրությունների հանձնաժողովը ղեկավարել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, իսկ քարտուղարը եղել է ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

Բանն այն է, որ թե՛ Արշակյանը, թե՛ Պողոսյանը հրաժարվել են ընդգրկվել 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում։ Այսինքն՝ փակել են իրենց կյանքում խորհրդարանական էջը։

ՔՊ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ, հարց է բարձրացվել՝ ինչո՞ւ է նման պատասխանատու գործընթացը վստահվել այն գործիչներին, ովքեր արդեն իսկ որոշել են հեռանալ խորհրդարանական կյանքից։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արշակյանի և Պողոսյանի թեկնածությունները հաստատվել են ՔՊ վարչության կողմից, և նախաձեռնությունը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանինը, քանի որ նա համարել է, որ Արշակյանն ու Պողոսյանը օբյեկտիվ կլինեն, անձնական շահ չեն ունենա։ ՔՊ վարչությունն էլ քվեարկել է առաջարկի օգտին՝ հանձնելով նրանց այդ կարևոր պատասխանատվությունը։

Ի դեպ, նշենք, որ մարտի 27-ին և 28-ին կայանալիք ՔՊ նախընտրական ցուցակի առաջին 50 համարների ընտրությունները ևս Արշակյանն ու Պողոսյանն են ղեկավարելու»։

Նմանատիպ նյութեր

Իրավապահները լսել են դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի խոսակցությունները․ Armlur

Իրավապահները լսել են դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի խոսակցությունները․ Armlur

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ դատավոր Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ իրավապահների գործողությունները սկսել են երեկ երեկոյան։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ քրեական վարույթի հիմաքը 2 դատավորների խոսակցությունն է քրեական մեկ անձի մասով։ Քիչ առաջ...

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն

Տիգրան Հարությունյանը (60 կգ) հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026 թվականի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն։ Հարությունյանը դարձել է վերջին 15 տարվա ընթացքում Հայաստանի առաջին ներկայացուցիչը, ով ոսկե մեդալ է նվաճել WAKO Եվրոպայի...

Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում․ Պեսկով

Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում․ Պեսկով

Վլադիմիր Պուտինը, Սի Ծինփինը և Դոնալդ Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանի Շենժեն քաղաքում։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել 19-ին (նոյեմբերի 19-ին՝ ՏԱՍՍ-ի ծանոթագրություն) նախագահ Պուտինի, նախագահ Սիի և...

Վեց տարի ապօրինի հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը փոխհատուցում կտրամադրի. «Փաստինֆո»

Վեց տարի ապօրինի հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը փոխհատուցում կտրամադրի. «Փաստինֆո»

Ավելի քան վեց տարի քրեական հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տառապանք պատճառելու համար, գրում է «Փաստինֆո»-ն։ Գրիգորյանը հայցադիմումում պահանջել էր նաև 8 մլն դրամ՝ որպես ազատ տեղաշարժվելու...

Ռոմանոս Պետրոսյանը ստում է. ՀԷՑ-ը վերադարձվելու է իր իրական սեփականատիրոջը․ Դավիթ Ղազինյան

Ռոմանոս Պետրոսյանը ստում է. ՀԷՑ-ը վերադարձվելու է իր իրական սեփականատիրոջը․ Դավիթ Ղազինյան

Ռոմանոս Պետրոսյանը ստում է. եթե ազնիվ է, տղամարդավարի է խոսում, թող ճշմարտությունն ասի. պատմի, որ ՀԷՑ-ին մնացել էր ընդամենը 2-3 ամսվա կյանք։ Այս մասին ԲՈւՆTV-ին տված հարցազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով...