Ազգային փոքրամասնություններից ՔՊ ցուցակում ընդգկրված են նույն մարդիկ. «Հրապարակ»

17 Փետրվարի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ տվյալ կուսակցության ընտրական ցուցակը երկու մասից բաղկացած լինի, երկրորդ մասում՝ ազգային փոքրամասնության 2-ական ներկայացուցիչ պետք է ընդգրկվի։ Գրել ենք, որ եզդիական համայնքի հարցում ՔՊ-ն արդեն որոշում ունի, եւ թեկնածուն գործող պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է։

Տեղեկացանք նաեւ, որ ռուսական համայնքից էլ կրկին գործող պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի թեկնածությունն է ընտրվել, սակայն անորոշ է քրդական եւ ասորական համայնքների թեկնածուների հարցը։ Մի բան պարզ է, որ Կնյազ Հասանովին չեն պատրաստվում խորհրդարան տանել։ Հիշեցնենք, որ 2021 թ. արտահերթ ընտրություններով ազգային փոքրամասնություններին հատկացվող 4 տեղերից 3-ը բաժին հասավ ՔՊ-ին, ասորական համայնքից պատգամավոր Արսեն Միխայլովը նշանակվեց վարչապետի օգնական։

Նմանատիպ նյութեր

Գազը չես կարող դնել ինքնաթիռ և բերել․ խողովակը որտեղո՞վ է անցնելու, որտեղի՞ց են գնելու․ Արթուր Խաչատրյան

  «Եթե դու ծիրանը կարող ես, կամ գոնե ցույց ես տալիս, թե կարող ես մի տոննա դնել ինքնաթիռ ու տանել Սինգապուրում վաճառելու, ապա գազը չես կարող դնել ինքնաթիռ և բերել Երևան։ Որտեղի՞ց են այդ գազը գնելու, և խողովակը որտեղո՞վ է անցնելու։ Ինչ...

2 բնակարան Երևանում, 21,948,942 դրամ եկամուտ․ ինչ հայտարարագիր է ներկայացրել ՍԴ դատավոր Շաթիրյանը

2 բնակարան Երևանում, 21,948,942 դրամ եկամուտ․ ինչ հայտարարագիր է ներկայացրել ՍԴ դատավոր Շաթիրյանը

Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը 2026 թվականի փետրվարի 19-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը, այս մասին  գրում է 24News-ը։ Նա հայտարարագրել է 2 բնակարան Երևանում՝...

Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում․ այրվել է բեռնատար ավտոմեքենա

Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում․ այրվել է բեռնատար ավտոմեքենա

Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Ինչպես հայտնում...

Գնդապետին  ծառայությունից հեռացրել էին, որովհետև ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցուն

Գնդապետին ծառայությունից հեռացրել էին, որովհետև ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցուն

Ազատամարտիկ Արման Պետրոսյանը հետաքրքիր մի պատմություն է ներկայացրել այսօր ձերբակալված գնդապետ Էդիկ Մալոյանի մասին։ Պատմությունը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմից հետո։ «Մարտակերտում, ադրբեջանցիների հետ սահմանազատման ժամանակ, դե գիտեք՝ անտեր վիճակ էր։ Էս ադրբեջանցիք...

Մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ  ամեն ինչի․ քաղաքագետ

Մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ ամեն ինչի․ քաղաքագետ

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հայաստանը շուտով կստանա լրացուցիչ 18 միլիոն եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լայեն»։ Այսպիսով, մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ բառացիորեն ամեն ինչի։ Հայաստանի համար գումարներ գտնվում են հենց...