Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժարվել է ցուցմունք տալ. «Ժողովուրդ»

17 Փետրվարի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հրաժարվել է ցուցմունք տալ՝ քննիչների հետ հանդիպման ժամանակ օգտվելով իր իրավունքից։

ArmLur.am-ը հայտնել էր, որ Կաթողիկոսին մեղադրանք առաջադրելու գործը հսկող դատախազը Խաչատուր Գալստյանն է, որը նախկինում աշխատել է Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում՝ որպես քննիչ։ Իսկ ահա քննիչը Քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Արա Ավագյանն է։

Նշենք, որ փետրվարի 14-ին փաստաբան, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ․ նրա ելքը երկրից արգելվել է։

«Աննախադեպ իրադարձություն է եղել։ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը։ Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ քրեական վարույթներ են նախաձեռնվել, և Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ինչպես նաև Տեր Մովսես քահանա Սահակյանը մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Ակտը վերաբերում է ՀԱԵ Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված առաջնորդին՝ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։

Այսինքն՝ պետությունն արդեն անթաքույց խառնվում է եկեղեցու գործերին»։

Նմանատիպ նյութեր

Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան

Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան

Ըստ flightradar24 կայքի՝ այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան: Տաջիկական «Somon Air» ընկերության Boeing 737-8GJ օդանավը երեկ Դուշանբեից է Բաքու մեկնել, գրում է «Ազատություն»-ը։ Տաջիկստանի նախագահը, ինչպես նաև մի շարք այլ երկրների առաջնորդներ երեկվանից...

Կանադան կդառնա ԱՄՆ 51-րդ նահանգը. Թրամփ

Կանադան կդառնա ԱՄՆ 51-րդ նահանգը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Կանադան ապագայում կդառնա Միացյալ Նահանգների մասը։ «Ի վերջո, նրանք կդառնան 51-րդ նահանգը, քանի որ այլ կերպ լինել չի կարող», — հայտարարել է նա Արիզոնա նահանգում Հանրապետական կուսակցության կողմնակիցների առջև ունեցած...

12-ամյա երեխան Երևանի 98 դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան

12-ամյա երեխան Երևանի 98 դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան

Փաստաբան Ինեսսա Վարդանյանը գրել է. «Ծնողի փոխանցմամբ՝ իր 12-ամյա երեխան Երևանի թիվ 98  հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ինչի հետևանքով ստացել է գլխուղեղի ցնցում, ձախ ուսահոդի սալջարդ, գերձգվածություն, քթի մակերեսային վնասվածք, քթի սալջարդ,...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | COP17-ը չպետք է դառնա միջազգային ցուցափեղկ․ բողոքի ակցիա

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | COP17-ը չպետք է դառնա միջազգային ցուցափեղկ․ բողոքի ակցիա

COP17-ը չպետք է վերածվի միջազգային ցուցափեղկի, որը կքողարկի Հայաստանի իրական խնդիրները։ Քաղաքացիները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում՝ բարձրաձայնելով իրենց մտահոգություններն ու պահանջները։ Ակցիային առաջարկում ենք դիտել ուղիղ...