ՔՊ-ն ծեծի համար դատվողներին պատգամավոր է դարձնում․ «Հրապարակ»

14 Փետրվարի, 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է․  ՔՊ-ի պատգամավորի թեկնածուների ցանկում 134-րդը Լոռու մարզի բնակիչ Զալիկո Համբարյանն է: Նա զինղեկ է, աշխատում է Սպիտակի դպրոցներից մեկում: ՔՊ-ի թեկնածուն ներկայում ամբաստանյալի աթոռին է․ դատվում է ծանր մեղադրանքով՝ անչափահասի նկատմամբ բռնություն կիրառելու, ծեծելու, հայհոյելու համար: Այս գործողությունները, ըստ քննիչների, նա իրականացրել է 2 տղամարդու հետ:

«Զալիկո Ֆրունզեի Համբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024 թ. հունվարի 31-ին, ժամը 21.40-ի սահմաններում Ա. Հ․-ի եւ Գ. Մ․-ի հետ, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, հարվածներ են հասցրել Ա. Կ․-ի մարմնի տարբեր մասերին, հնչեցրել հայհոյանքներ՝ վերջինիս պատճառելով հոգեկան ուժեղ ցավ եւ տառապանք»,- ասված է մեղադրականում: Գործով վերջին նիստը փետրվարի 5-ին էր՝ Վանաձորի դատարանում, հաջորդը փետրվարի 12-ին է:

Գործով անցնող 3 ամբաստանյալներից մեկը Զալիկոյի եղբայրն է՝ Ալիկ Համբարյանը, տուժողը դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ է, որը ներկայում ծանր հոգեբանական վիճակում է: Գործի նյութերում առկա են դատաբժշկական, դատահոգեբանական փորձաքննությունների եզրակացություններ, որոնց համաձայն՝ երեխան ենթարկվել է ֆիզիկական եւ հոգեբանական բռնության: Զ․ Համբարյանը մեղադրանքը չի ընդունում, փաստաբան Վահե Դանիելյանն ասում է. «Իմ պաշտպանյալները չեն հետապնդել այդ երեխային, դա իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է: Առավել եւս՝ չեն ծեծել»: Դեռ դատավճիռ չկա, բայց հարցն այն է, թե ինչու է ՔՊ-ն ծեծի համար դատվող անձանց պատգամավոր դարձնում: Գուցե ապագա խորհրդարանում ե՞ւս ՔՊ-ն «ծեծողների» կարիք կունենա:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 14․ 02․ 26

Նմանատիպ նյութեր

«Daroink»-ի  տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային

«Daroink»-ի տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Պռոշյան փողոցում՝ թիվ 27 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 57-ամյա Կարապետ Ա․-ն իր վարած «Mercedes EQS» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 55-ամյա Գրիգոր Մ․-ի վարած «Kia», 42-ամյա Արտաշես Օ․-ի...

ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի

ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի

Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ կանցկացվի ծառայողական քննություն։ Այս մասին նշված է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի նոյեմբերի 6-ի կարգադրության մեջ։ Ծառայողական քննության նպատակն է պարզաբանել Առաքելյանի...

Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս. Զարոկյան

Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս. Զարոկյան

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս: Անգործունակ ղեկավարները, որոնք կեղծում են ընտրությունները, երբեք չեն կարող ցանկացած երկրի համար բանակցել...

ԹՐԻՓՓ-ի շրջանակում տարածաշրջանային նոր պայմանավորվածությունների շուրջ գործընթացը մտնում է գործնական փուլ․ ԱԳՄԱՆ

ԹՐԻՓՓ-ի շրջանակում տարածաշրջանային նոր պայմանավորվածությունների շուրջ գործընթացը մտնում է գործնական փուլ․ ԱԳՄԱՆ

Այսօր ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովն հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային...

Թրամփը  Իրանին հասցված նոր հարվածների մասին  է հայտարարել

Թրամփը Իրանին հասցված նոր հարվածների մասին է հայտարարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 6-ին հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները նոր սահմանափակ հարվածներ են հասցրել Իրանին՝ ոչնչացնելով Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզու զենիթային կայանքը, հաղորդում է ABC News-ը։ «Ես չեմ ուզում այդ մասին խոսել։ Մենք փոքր, բայց...