ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Իրավապահները խուզարկում են Արմեն Չարչյանի աշխատասենյակը

13 Փետրվարի, 2026

 

Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը։ Այս մասին հայտնում է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ Արմեն Չարչյանը մեկ օր առաջ ֆեյսբուքյան էջում գրել էր․ 

«Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Վարդանանց քաջերի հիշատակության օրը, որը նաև Ամենայն Հայոց Հայրապետի անվանակոչության օրն է:

Վեհափառ Տեր,

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի անձնակազմի և իմ անունից ի խորոց սրտի շնորհավորում ենք Ամենայն Հայոց Հայրապետիս անվանակոչության տոնը՝ մաղթելով ազգային իղձերի իրականացման համար կորով և քաջառողջ կյանքի երկար տարիներ՝ ի փառս Աստծո, ի պայծառություն մեր Եկեղեցու, ի շինություն մեր հայրենիքի։

Տիրոջից հայցում ենք` հաստատուն հովվեք հայոց հոտը Վարդանանց ոգով և քաջությամբ։

Որդիական խոնարհությամբ՝ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սրբության Օծեալ եւ Սուրբ Աջույն
»:

Առաջարկում ենք ուղիղ միացմամբ հետևել գործընթացներին։

Նմանատիպ նյութեր

Միրզոյանը Իրան է մեկնում

Միրզոյանը Իրան է մեկնում

Արարատ Միրզոյանն Իրան է մեկնում. հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով նա կգտնվի ԻԻՀ–ում։ Միրզոյանը հանդիպումներ կունենա իր գործընկերոջ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ինչպես նաև երկրի ղեկավար բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այցի օրակարգում են Հայաստան-Իրան...

Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-ին, 5-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 5-ի կեսօրից հետո, 6-8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում...

Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ

Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սոցփաթեթների վերջը։ 2027 հունվարի մեկից կչեղարկվեն սոցփաթեթները։ Պետական համակարգի աշխատողին նախ պարտադրում են հայտարարագիր լրացնել, ապա լուռ ու հետևողականորեն զրկում են տարիներով խոստացված ու հասանելիք սոցիալական...

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը «նոր Ուկրաինա» դառնալն է․ Դմիտրի Մեդվեդև

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը «նոր Ուկրաինա» դառնալն է․ Դմիտրի Մեդվեդև

Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած քաղաքական ուղղությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հանրապետության հետ տեղի ունեցող ամենասարսափելի զարգացումը կարող է լինել «նոր Ուկրաինայի» վերածվելը։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոընկերությանը...

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թշնամու զինվորի ներթափանցումը ՀՀ տարածք, ՀՀ քաղաքացու վրա հարձակումը և զինված թշնամու վնասազերծումը ևս մեկ հանգամանք բացահայտեցին. որպես հասարակություն մենք աստիճանաբար բաժանվել ենք իրար ատող, իրար նկատմամբ...