Չենք խնայելու միջոցներ մեր քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու համար, Արթուր Միքայելյան 

12 Փետրվարի, 2026

Մեր հայրենիքը այսօր կանգնած է լուրջ գոյաբանական սպառնալիքների առաջ, բայց ամենամեծ վտանգը ոչ թե արտաքին թշնամին է, այլ այն վախն ու անզորությունը, որ ներկայիս իշխանությունները իրենց թույլ կամքի ու թույլ կառավարման հետևանքով սերմանել են յուրաքանչյուրիս մեջ: Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ ասաց Արթուր Միքայելյանը:

«Նրանք մեզ ստիպում են մուրալ խաղաղություն: Նրանք մեզ սովորեցրել են ապրել նաև վախով: Նրանք մեզ համոզում են, որ մենք թույլ ենք, չենք կարող, որ մենք պետք է միայն ու միայն զիջենք, բայց մենք գիտենք՝ անդադար զիջումները ոչ թե խաղաղություն են բերում, այլ միայն թուլացնում ու մոտեցնում են հերթական պատերազմը: Եվ այսօր մենք ասում ենք բավական է։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գալիս է վերջ դնելու զոհի կարգավիճակին և հաստատելու ուժեղ բանակի, երաշխավորված խաղաղության դարաշրջանը:

Մենք գալիս ենք վերադարձնելու ժողովրդի վստահությունը: Մենք ուզում ենք իրական խաղաղություն: Մենք պատերազմ չենք ուզում: Մենք ուզում ենք այնպիսի խաղաղություն, որ ոչ մեկի մտքով չանցնի անգամ սպառնալ Հայաստանին, այնպիսի խաղաղություն, որ մեր երեխաները մեծանան առանց տագնապի ազդանշանի, առանց ռմբակոծությունների ու առանց տարհանումների: Այնպիսի խաղաղություն, որտեղ զինվորի մայրը հանգիստ կքնի: Այնպիսի խաղաղություն, որտեղ երիտասարդը չի վախենում իր երկրից, այլ կառուցում է այն: Նման խաղաղություն հնարավոր է»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա

Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա

ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է․ «Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ Օգոստոսի 14-ին՝ ժամը 20։46-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում փլուզվել են շինարարական կառուցատարրեր, ընկել երթևեկելի հատված և...

ՔՊ-ի առաջարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ սրիկայություն․ Ռուբեն Մելիքյան

ՔՊ-ի առաջարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ սրիկայություն․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «քպ-ի ասածը շատ պարզ է – ասում են՝ մենք խոստանում ենք ձեռնպահ մնալ օրենք խախտելուց (ընդդիմադիրներին ծեծելուց, ընդդիմությանը օրենքով հասանելիք պաշտոններից զրկելուց), և դրա դիմաց դուք էլ պետք է ձեռնպահ մնաք ցանկացած ընդդիմության...

Անմեղության կանխավարկածը թղթի վրա գրված չոր օրենք չէ, այն քաղաքացու միակ պաշտպանությունն է պետական չարաշահումներից․ փաստաբան

Անմեղության կանխավարկածը թղթի վրա գրված չոր օրենք չէ, այն քաղաքացու միակ պաշտպանությունն է պետական չարաշահումներից․ փաստաբան

Ուզում եմ այսօր խոսել մարդու հիմնարար իրավունքներից ամենակարևորի՝ անմեղության կանխավարկածի մասին: Այս մասին գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ «Իմ բազմամյա միջազգային պրակտիկայում ես անհամար անգամներ եմ տեսել, թե ինչպես է պետական ապարատը փորձում «արագ...

Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով

Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով։ Այս մասին տեղեկատվությունը հայտնում են «Փաստինֆո»-ն։ Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԿԸՀ-ն բավարարել էր դատախազի միջնորդությունը՝ «Հասատան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Ռաֆիկի...

Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով  արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան

Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը գրավոր դիմել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով ավելի արագացնել Արցախի սեփականազրկման հարցը։ Հիշեցնեմ, որ վերաքննիչ վարչական դատարանն արդեն իսկ որոշել էր գործը քննել կայծակնային արագությամբ և...