Սպիտակի դպրոցներից մեկում տեղի ունեցած սարսափելի դեպքը պետք է սթափեցնի յուրաքանչյուրիս. հասարակական գործիչ

12 Փետրվարի, 2026

Վանաձորցի հասարակական գործիչ Լիլիա Աբրահամյանը գրում է. «Սպիտակի դպրոցներից մեկում տեղի ունեցած սարսափելի դեպքը նորից մտքերի մեջ գցեց ինձ…
Երեխաները երեխա են ծեծում, ու այնպես, որ վերջինս ծանր վնասվածքներով հայտնվում է հիվանդանոցում…

Երեխաներից ոչ մեկին մեղադրել չեմ կարող։ Այդ տարիքի դեռահասները դեռ կայացման ճանապարհին են։ Բայց հենց այդ տարիքում է ձևավորվում անհատ, որը հետագայում կա′մ պիտանի կլինի հասարակությանը, կա′մ պարզապես իր սեփական օրենքներով միայն դժբախտություն կտարածի…

Ցավոք, մեր իրականության մեջ հաճախ ենք հանդիպում բուլինգի դեպքերի։ Հատկապես դպրոցներում, որտեղ երեխաներն իրենց օրվա մեծ մասն են անցկացնում, շատ դժվար է այդ ամենը վերահսկել։ Դժվար է, բայց ամեն գնով պիտի վերահսկենք…
Սրա մեղավորը երեխաները չեն, սրա մեղավորը մենք ենք…
Մենք ենք` այն օրվանից, երբ կարդացող երեխան դարձավ «փիլիսոփա»…
Այն օրվանից, երբ ջութակ նվագող տղան դարձավ «դոձիկ»…
Երբ դասից հետո անմիջապես տուն շտապող տղան դարձավ «վախկոտ»…
Երբ ծնողի հետ իր հետ կատարվածի մասին կիսվող երեխան դարձավ «մամայի բալա»…
Երբ ֆիզիկական թերություն ունեցողն առանձնացավ մյուսներից…
Երբ բուֆետից օգտվելու գումար չունեցողը դարձավ «բոմժ»…
Երբ մյուսներից տարբեր կարծիք ունեցողը դարձավ «հոգեկան հիվանդ»…
Երբ քիչ պակաս մտավոր ունակություն ունեցողը դարձավ «դաուն»…
Երբ ուրիշին ծեծողը դարձավ «նայող»…

Երբ ծնողը երեխային դպրոց ուղարկեց` գլուխը լցնելով, որ վերջինս պիտի թույլին նեղացնի, որովհետև ուժն է ծնում իրավունք…
Դաստիարակե′ք ձեր երեխաներին, մի փչացրեք նրանց, ու նաև հենց ձե′ր ապագան…
Այսօր ուրիշ երեխայի հայհոյողն ու ծեծողը վաղն իր սեփական ծնողի վրա է ձեռք բարձրացնելու։

Այսօր ուրիշի հանդեպ կարեկցանք չունեցողը վաղն իր ծնողին մի բաժակ ջուր չի տալու…
Իրավունքն այդպես չեն ծնում, իրավունքը վաստակում են` խելքով, մտքով, սրտով ու գիտելիքով..

Ցավալի է, շատ ցավալի, որ մեր հասարակության մեջ մենք ինքներս գազաններ ենք մեծացնում` մեր գլխին պատուհաս դարձնելով…
Մի′ փչացրեք երեխաներին, թողե′ք մարդ մեծանան առաջին հերթին։

Դաստիարակությունն ընտանիքից է սկսվում, ուրեմն` սկիզբը լավ դրեք, ծնողներ ջա՜ն»:

Նմանատիպ նյութեր

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...