Այս իշխանությունը արեց ամեն ինչ, որպեսզի Իլհամ Ալիևը սկսի պատերազմը․ Ռոբերտ Քոչարյան 

29 Մայիսի, 2026

«Մենք այնքան ուժեղ էինք, համենայն դեպս իմ նախագահության ժամանակ, որ Ադրբեջանը երբեք չի համարձակվել որևէ քայլ անել առաջին գծում։ Չի եղել նույնիսկ մեկ քիչ թե շատ միջին ծավալի լուրջ միջադեպ։ Եվ դա եղել է ոչ թե նրա համար, որ իրենք ավելի բարի էին, այլ որովհետև գիտեին, որ պատասխանը լինելու է շատ լուրջ և իրենց համար շատ ծանր հետևանքներով։ Սա է եղել մեր մոտեցումը։

Ինչ վերաբերում է այս զենքերին՝ տեսնում եք չէ՞, երիտասարդը նույնիսկ չգիտեր, որ այն ժամանակ անօդաչու թռչող սարքեր ընդհանրապես գոյություն չունեին։ Փորձում էին ինձ մեղադրել, թե ինչու բեսպիլոտնիկներ չունեիք։ Բայց ես կարող եմ հարց տալ՝ ինչո՞ւ դուք 2018-ից մինչև 2020 թվականը, երբ արդեն պարզ էր, որ կա բեսպիլոտնիկների խնդիր, այդպես էլ չբերեցիք դրանք։ Եվ 8 միլիարդ դոլարով պետական պարտքը ավելացնելով՝ ո՞ւր տարաք այդ գումարները։

Այդ հարցը մենք կարող ենք տալ այս իշխանությանը, ոչ թե իրենք՝ ինձ։ Մենք մեր պարտքը ժամանակին կատարել ենք և հույս ենք ունեցել, որ հաջորդ իշխանություններն էլ նույնպիսի վերաբերմունք կունենան հատկապես անվտանգային հարցերի նկատմամբ։

Իրենք, եթե հիշեցնեմ, բեսպիլոտնիկների փոխարեն «կլուբնիկի ռեֆորմ» էին սկսել բանակում։

Հիշեցնեմ նաև՝ ինչքան գեներալ ու գնդապետ ունեինք մարտական փորձով, բոլորին դուրս տշեցին բանակից։ Ահա պատճառը հենց դա է։ Խաթարեցին բանակցային գործընթացը և, ըստ էության, արեցին ամեն ինչ, որպեսզի Իլհամ Ալիևը սկսի պատերազմը։ Ուղղակի հրահրեցին այդ պատերազմը և պարտվեցին, որովհետև չէին հասկանում, թե ինչ են անում։ Չունեին այդ փորձը։

Ընդհանրապես, լավ կլինի բանակից սրանք չխոսեն։

Այս «պարադ»-ն էլ ևս հիշեցնեմ, իմիջիայլոց։ Բանակը որպես քարոզչական գործիք նախընտրական շրջանում օգտագործվել է միայն 1996 թվականին, երբ զորահանդեսից հետո անմիջապես գնացին ընտրության։ Իսկ ինչո՞վ ավարտվեցին 1996 թվականի նախագահական ընտրությունները, բոլորդ գիտեք։ Հայաստանի համար դրանք եղել են ամենավատ ընտրությունները։

Հիմա կարծում եմ՝ նույնն է լինելու այս իշխանության համար, որովհետև բանակը վերածել են քարոզչական մեքենայի»,- այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Սպիտակում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ցանկացած այլախոս այս իշխանության կողմից դիտարկվում է որպես թշնամի․ Լարիսա Ալավերդյան

  «Պետք է հստակեցնենք, որ ներքին ռասիզմի տարածումն ու ընդգրկված խավերը Հայաստանում բավականին մեծ են, և պետք է հստակ մի բան արձանագրենք․ այն խավը, որը գրագետ է, օրինապահ, հստակ ճանաչում է թե՛ այլոց, թե՛ սեփական արժանապատվությունը,...

Փարիզի մերձակայքում մոլեգնող հրդեհը տարածվում է հարակից անտառներ

Փարիզի մերձակայքում մոլեգնող հրդեհը տարածվում է հարակից անտառներ

Փարիզի մերձակայքում գտնվող Ֆոնտենբլո անտառային զանգվածում բռնկված հրդեհը տարածվել է գրեթե 2,000 հեկտարի վրա։ Այս մասին հայտնել է «BFMTV» հեռուստաալիքը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը։ «Հրշեջներն առավոտյան հայտարարել են, որ Ֆոնտենբլոյի անտառում հրդեհի երկու ակտիվ...

Շուրջ 200 միլիոն դրամ Վարդավառի համար. քաղաքապետարանի խոշոր ծախսերը. «Արմլուր»

Շուրջ 200 միլիոն դրամ Վարդավառի համար. քաղաքապետարանի խոշոր ծախսերը. «Արմլուր»

Երևանի քաղաքապետարանը 2026 թվականի Վարդավառի տոնակատարությունների կազմակերպման համար համայնքային բյուջեից հատկացրել է ընդհանուր 199 մլն 901 հազար 777 դրամ։ Այս մասին հայտնում է ArmLur.am-ը, որի շրջանակում վերլուծվել են քաղաքապետարանի կնքած գնումների պայմանագրերը։...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Մամուլի ասուլիս՝ քաղբանտարկյալների թեմայով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Մամուլի ասուլիս՝ քաղբանտարկյալների թեմայով

Տեղի է ունենում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի առաջին մամուլի ասուլիսը։ Հանձնաժողովի նախաձեռնողներն են՝ Լարիսա Ալավերդյան, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր Ձյունիկ Աղաջանյան, ՀՀ...