Անցած գիշեր թույլ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի շահը վաճառքի հանեց. Նարեկ Կարապետյան

10 Փետրվարի, 2026

«Մենք ունեցանք պատմական այցելություն Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի կողմից, ով հայտարարությամբ հանդես եկավ:

Հայտարարության մեջ նա ներկայացնում էր իր երկրի շահը, որը մեր Կառավարության թարգմանիչները հատուկ թարգմանեցին այսպես. «Սկզբնական մոտ 5 միլիարդ գումարի մասին ենք խոսում, ներդրումների երկրորդ փուլում՝ ևս 4 միլիարդ: Սա փոխշահավետ իրավիճակ է և Հայաստանի համար, և իմ երկրի»:

Իրականում՝ նա ասել էր. «Սա նշանակում է ԱՄՆ-ի՝ մինչև 5 միլիարդ դոլարի արտահանում սկզբնական փուլում, գումարած, ևս 4 միլիարդի երկարաժամկետ պահպանման ծախսեր՝ վառելիքի և տեխնիկական սպասարկման պայմանագրերով»,- այս մասին տեսանյութ է հրապարակել «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

«Երբ մենք համեմատում ենք բնօրինակն ու Կառավարության թարգմանչի ասածը՝ հասկանում ենք, որ մեզ մեծ սուտ են ցանկանում վաճառել: Հատուկ սխալ է թարգմանվել, ներկայացվել է որպես ներդրում, որպեսզի մենք չհասկանանք, որ դա պետական պարտքով ատոմային մոդուլյար կայանի մասին է, որի համար ներդրում է անելու ոչ թե ԱՄՆ-ի գործարարը, այլ մենք բոլորս՝ Հայաստանի քաղաքացիներս: Դա պետական պարտքի 9 միլիարդ դոլարի ավելացում է:

Մեր այլընտրանքն է այն, որ Չինաստանի Հանրապետությունը մեզ առաջարկել է երկու անգամ ավելի էժան ատոմային կայան՝ երկու անգամ ավելի մեծ հզորությամբ:

Մեկ նկարի համար՝ մեր երկրի թույլ առաջնորդը զոհեց ևս մեկ Հայաստանի շահ, 9 միլիարդ դոլարի պայմանագիր ներկայացրեց ու խաբեց մեր հանրությանը, որ ԱՄՆ-ի հետ հեղափոխական փոփոխություններ են լինելու: Այսպիսի հուսավաճառությամբ ամեն անգամ մեր երկրի ղեկավարը ընտրություններից առաջ խաբում է: Մեր երկիրը պետք է կառավարվի այնպիսի մարդկանցով, ովքեր պետական շահը չեն համարի իրենց ներքին քաղաքական շահը»:

Նմանատիպ նյութեր

«Էրեբունի» կոնյակը և Փաշինյանի երեք փողկապը հափշտակողին ազատել են քրեական պատասխանատվությունից․ Armlur

«Էրեբունի» կոնյակը և Փաշինյանի երեք փողկապը հափշտակողին ազատել են քրեական պատասխանատվությունից․ Armlur

«Վարչապետի առանձնատնից «Էրեբունի» կոնյակը և երեք փողկապը հափշտակողին ազատել են քրեական պատասխանատվությունից»,- գրում է armlur.am-ը։ Մարտիրոս Ենգիբարյանը հիմնական դատալսումների ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ ընդունում է ներկայացված մեղադրանքի այն մասը, որ...

Գազավորված ըմպելիք արտադրող 54 ընկերությունից 52-ի մոտ խախտումներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ

Գազավորված ըմպելիք արտադրող 54 ընկերությունից 52-ի մոտ խախտումներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ

Հայաստանում գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 տնտեսավարողներից միայն 2-ի մոտ խախտումներ չեն հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում են  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից՝ հավելելով, որ վերջին երկու ամսվա ընթացքում ՍԱՏՄ-ն վերահսկողություն է...

Ինքնագոլ արածները պահանջում են հեռացնել դարպասապահին․ «Կարճ ասած»

Մինչ հիմնական թեման, ուզում եմ հիշենք, որ 6 տարի առաջ այսօր արդեն երեք օր պատերազմ էր։ Եվ մինչ սրանք հանձնում էին, նահանջում էին, մեր տղերքը զոհվում էին, կառավարությունն արգելել էր լրատվամիջոցներին պաշտոնականից տարբերվող...

Sodi world series-ի և Play City-ի համագործակցությունը վտանգված է

Sodi world series-ի և Play City-ի համագործակցությունը վտանգված է

Սեպտեմբերի 30-ին, ժամը 16։00-ին Play City-ում կանցկացվի մամուլի ասուլիս՝ կարտինգի դպրոցի գործունեության խաթարման, մարզիկների մարզումների ընդհատման և աշխատակիցների աշխատանքային խնդիրների վերաբերյալ։Մասնավորապես, կարտինգի դպրոցի տնօրեն և մարզիչ Ռոդիոն Կռիլովը...

Պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել

Պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել

Սեպտեմբերի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ 2 «պարաշուտիստ» վայրէջք կատարելիս ընկել են...