Արփինե Սարգսյանի հետ հանդիպումը թեժ է եղել. ՆԳՆ-ն գործի է անցնում. «Ժողովուրդ»

10 Փետրվարի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 7-ին ՆԳՆ-ում նախարար Արփինե Սարգսյանի հետ հանդիպումը թեժ է եղել։ Նախարարը ամփոփել է Ոստիկանության 2025 թվականի աշխատանքը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քննարկումը բավականին լարված է անցել։

Նախարարը անդրադարձել է ոստիկանի կողմից քաղաքացուն խոշտանգելու աղմկահարույց տեսանյութի դեպքին ու կոշտ հայտարարել, որ նման դեպքերը խիստ գնահատականի են արժանանալու, և որևէ մեկը պատասխանատվությունից չի խուսափելու։ Ավելին՝ կոնկրետ ժամանակ է տրվել քայլեր ձեռնարկել չբացահայտված դեպքերով ու ուժեղացնել ծառայությունը բոլոր ուղղություններով։

Ասել է, թե նախարարը Նոր Ոստիկանապետի ներկայությամբ համակարգին սթափվելու ու կոնկրետ գործելու ցուցումներ է տվել։ Դատելով իրավիճակից՝ ՆԳՆ-ն գործի է անցնում»։

Նմանատիպ նյութեր

Իմ կալանքի նիստի ժամանակ ասել եմ, որ օրը գալու է․ մաղթել եմ, որ իրա գործը չքննի իր նման դատավոր. Կոչուբաև

Իմ կալանքի նիստի ժամանակ ասել եմ, որ օրը գալու է․ մաղթել եմ, որ իրա գործը չքննի իր նման դատավոր. Կոչուբաև

Ինչի է ինձ թվում, որ վաղը կարդալու ենք, որ Մասիս Մելքոնյանի կալանքի միջնորդությունը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին, ով միջնորդությունը բավարարաել է ու Մասիս Մելքոնյանին կալանավորել 2 ամիս ժամկետով։ Այս մասին գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Ես երբեք չեմ...

Փլուզում՝ Գորիսում. փրկարարներն անվնաս դուրս են բերել արգելափակված քաղաքացուն

Փլուզում՝ Գորիսում. փրկարարներն անվնաս դուրս են բերել արգելափակված քաղաքացուն

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 16։27-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Հին Վանքի Տափ թաղամասի տներից մեկի մուտքի հատվածում տեղի է ունեցել փլուզում, և քաղաքացին չի կարողանում դուրս գալ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային...

Իրավապահները լսել են դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի խոսակցությունները․ Armlur

Իրավապահները լսել են դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի խոսակցությունները․ Armlur

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ դատավոր Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ իրավապահների գործողությունները սկսել են երեկ երեկոյան։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ քրեական վարույթի հիմաքը 2 դատավորների խոսակցությունն է քրեական մեկ անձի մասով։ Քիչ առաջ...

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն

Տիգրան Հարությունյանը (60 կգ) հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026 թվականի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն։ Հարությունյանը դարձել է վերջին 15 տարվա ընթացքում Հայաստանի առաջին ներկայացուցիչը, ով ոսկե մեդալ է նվաճել WAKO Եվրոպայի...

Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում․ Պեսկով

Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում․ Պեսկով

Վլադիմիր Պուտինը, Սի Ծինփինը և Դոնալդ Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանի Շենժեն քաղաքում։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել 19-ին (նոյեմբերի 19-ին՝ ՏԱՍՍ-ի ծանոթագրություն) նախագահ Պուտինի, նախագահ Սիի և...