Էլ ի՞նչ միջոցների է դիմելու Փաշինյանը Եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար. «Փաստ»

10 Փետրվարի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի խափանել Եպիսկոպոսաց ժողովը՝ լինի դա Հայաստանում, թե Ավստրիայում, ինչպես ավելի վաղ հայտնել էր Մայր Աթոռը։ Հիշեցնենք, Հայաստանում մեկ անգամ Եպիսկոպոսաց ժողովը խափանվել էր գործող իշխանությունների քաղաքական բռնաճնշումների հետևանքով։ Դրանից հետո Մայր Աթոռը հայտարարեց, որ Եպիսկոպոսաց ժողովն Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում փետրվարի 16-ից 19-ը։ Ժողովը խափանելու կամ գոնե այն Հայաստանում անցկացնելու համար Փաշինյանի հանձնարարությամբ ընդհուպ քրեական վարույթ է հարուցվել վեց եպիսկոպոսների և մեկ քահանայի նկատմամբ, բոլորի համար բացակայելու արգելք կիրառվել, որպեսզի թույլ չտրվի նրանց մասնակցությունը։

Ներկայում Մայր Աթոռում դեռևս շարունակվում են քննարկումները՝ արդյոք ամեն կերպ ժողովը իրականացնել Ավստրիայում, թե, ամեն դեպքում, Հայաստանում։ Ընդ որում, եթե, ի վերջո, որոշվի, որ նույնիսկ այս պայմաններում պետք է ժողովն անցկացնել Ավստրիայում, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս սցենարի դեպքում ևս Փաշինյանը նոր սադրանք է մտածել։ Ի մասնավորի, որոշել են Ավստրիա գործուղել Փաշինյանի կողմն անցած տիրադավ եպիսկոպոսներին, որոնք տեղում շոու կկազմակերպեն, սադրանքներ կհրահրեն Ժողովը խափանելու նպատակով։ Ավելի վաղ Փաշինյանին միացած մեկ տասնյակ տիրադավ եպիսկոպոսներից միայն ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովհան արքեպիսկոպոս Տերտերյանն էր հայտարարել, որ մասնակցելու է Սանկտ Փյոլթընում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին։ Փաշինյանը մտադիր է ևս երեք եպիսկոպոսի ուղարկել Ավստրիա՝ կարգալույծ հռչակված Արման (Գևորգ) Սարոյանին, Նավասարդ Կճոյանին և Առաքել Քարամյանին, հստակ հանձնարարություններով ու «ինստրուկտաժով», թե ինչպես պետք է նրանք իրենց պահեն Ավստրիայում և ինչեր պիտի անեն Ժողովը խափանելու համար։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, նույնիսկ որոշվել է, որ այդ անձանց հետ հատուկ ծառայությունների աշխատակիցների ու քպականների, այդ թվում՝ խմբակցության պատգամավորների են ուղարկելու, որպեսզի տեղում պաշտպանեն իրենց տիրադավներին։

Թերթի տեղեկություններով, օրերս Փաշինյանն ինքը իր մոտ է հավաքել Հայաստանում գտնվող տիրադավ եպիսկոպոսներին և քահանաներին, հանձնարարել ավելի ակտիվ լինել, հարցազրույցներ տալ տարբեր իշխանական լրատվամիջոցների, վարկաբեկել և հեղինակազրկել Ամենայն հայոց կաթողիկոսին։ Իսկ այդ հոգևորականներն էլ իշխանության կոմպրոմատների ճնշման ներքո ստիպված են եղել գլխահակ լսել Փաշինյանին ու կատարել նրա հրահանգները։

Նմանատիպ նյութեր

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Մարդիկ խնկարկում են մեր նահատակների հիշատակը, իսկ այս ֆոնին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է։ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է՝ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ։...

2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ

2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրել է․ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։Ի՞նչ էր 44–օրյա պատերազմը։ Դավադրությո՞ւն Հայաստանի ու Արցախի դեմ, Հայաստանի 2018 թվականի թավշյա հեղափոխություն–իշխանափոխության ուղիղ հետեւա՞նք, աշխարհաքաղաքական...

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը հերթական խոշոր հաջողությունն է գրանցել միջազգային ասպարեզում: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող «World Challenge Cup» (Աշխարհի մարտահրավերի գավաթ) հեղինակավոր մրցաշարում հայ մարզիկն...

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի գիշերը և կեսօրից հետո, 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-ին, հոկտեմբերի 1-2-ը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և...

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ին հանդես է եկել հայտարարությամբ, այսպես կոչված, «Ադրբեջանում հիշատակի օրվա» առթիվ, հայտնում է TRT Haber-ը։ Իր սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ Էրդողանը Ադրբեջանն անվանել է «բարեկամ և եղբայրական երկիր» և...