Պետությունը բազմաթիվ հարթություններում միջամտել է  ՀԱՍԵ ինքնավարությանը․ ՔԻՀԿ զեկույցը

7 Փետրվարի, 2026

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է հրատապ զեկույց՝ ՀՀ իշխանությունների կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությանը միջամտելու շարունակվող արշավի վերաբերյալ։ Զեկույցում ներկայացված են կրոնական կազմակերպությունների ինքնավարության վերաբերյալ իրավունքի միջազգային չափանիշները, որոնց պարտավոր են հետևել ՀՀ իշխանությունները։

Նշված արշավի ընթացքում պետությունը՝ ի դեմս վարչապետի, ուժային կառույցների, այլ պաշտոնյաների, արդեն նաև՝ դատարանի, բազմաթիվ հարթություններում միջամտել է  ՀԱՍԵ ինքնավարությանը, ներքին կյանքին և նույնիսկ ծեսերին։ Միջամտությունները դրսևորվել են ինչպես Եկեղեցու և նրա առանձին անդամների՝ արտահայտման ազատության և այլ իրավունքների մերժմամբ, այնպես էլ ներքին գործերի վրա ազդելու փորձերով։

Հաշվի առնելով Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի մեկնաբանությունները՝ նախկին հոգևոր սպասավոր Արման Սարոյանը, ինչպես նաև եկեղեցու «բարենորոգում» պահանջող այլ հոգևորականները, չեն օգտվում կրոնական համայնքի ներսում անհամաձայնություն արտահայտելու իրավունքից: Իրենց տարաձայնությունների պարագայում կրոնի ազատությունը կարող է իրացվել համայնքը ազատորեն լքելու հնարավորությամբ։

Եթե նման իրավունքից չեն օգտվում կրոնական կազմակերպության անդամները, այսինքն՝ կրոնական պաշտոն զբաղեցնողները, ապա պարզ է որ առավել ևս չեն օգտվում եկեղեցու հետևորդները, որպիսին իրեն համարելով էր ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը ներկայացնում Կաթողիկոսի փոփոխության պահանջը։

Թեմակալ Առաջնորդի, ինչպես նաև այլ եկեղեցական պաշտոնին նշանակելը կամ ազատելը բացառապես Կաթողիկոսի և եկեղեցու հայեցողությունն է, որով արտահայտվում են նրա հավատալիքները և պահպանվում իրենց կրոնական ավանդույթները։ Նման կրոնական պարտականություններ որևէ անհատի վստահելու պահանջի լիազորություն պետությունը չունի։

Իրավական չափանիշների մանրամասները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան որոշումների հղումները, եզրակացություններն ու առաջարկությունները հասանելի կից հրատապ զեկույցում։

Սույն զեկույցի անգլերեն տարբերակը շուտով կհրապարակվի և կներկայացվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային կազմակերպություններին, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, նրանց մասնագիտացված գրասենյակներին և համապատասխան պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ ՀՀ-ում և այլ երկրներում գործող իրավապաշտպան կազմակերպություններին։

Նմանատիպ նյութեր

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պատերազմում, հայտարարել է ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։ «Անկեղծ ասած՝ մենք կարող ենք այսօր հեռանալ։ Աշխարհը շատ շնորհակալ է մեզ այն բանի համար, ինչ մենք անում ենք։ Շատ շուտով դուք կտեսնեք, թե ինչպես են նավթի գները...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները կարող են ապոկալիպտիկ լինել․ Արթուր Խաչատրյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները կարող են ապոկալիպտիկ լինել․ Արթուր Խաչատրյան

«Այսօր ԵԱՏՄ միջկառավարական տնտեսական խորհուրդը ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու տնտեսական հետևանքների մասին զեկույց է հրապարակել»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ շարունակելով։ «Զեկույցը բավականին ծավալուն է՝ մոտ 70 էջ ներառյալ...

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է ՔՊ-ից

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է ՔՊ-ից

Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստը։  Կոտայքի մարզպետի պաշտոնում առաջադրվել է Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը։ Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է Կուսակցությունից։  Քննարկվել են այլ օրակարգային...

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը եւ կնշանակվի Կոտայքի մարզպետ։ Այս մասին հայտնել է Փաշինյանն ու կարճ հոլովակ տեղադրել ՔՊ Վարչության հերթական նիստից։ Նշենք՝ դեռևս օգոստոսին էին լրատվամիջոցները գրել, որ Կոտայքի մարզպետի պաշտոնում կնշանակվի ՔՊ-ական...

Նիկոլին ոչ մի բանի տեղ չեն դնում, հատկապես՝ Ալիևը․ Գառնիկ Դավթյան

Նիկոլին ոչ մի բանի տեղ չեն դնում, հատկապես՝ Ալիևը․ Գառնիկ Դավթյան

Արծվաշենի շուրջ տարածքների փոխանակման մասին քննարկումների, Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին հնչեցվող մեղադրանքների և խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարի ֆոնին հարցեր են առաջանում՝ ի՞նչ զիջումների է կգնա Հայաստանը, և արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է փոխադարձ քայլերի։...