Իշխանության անգործությունը մեր հայրենակիցների հայրենադարձման հարցում տարակուսելի է․ հայտարարություն

6 Փետրվարի, 2026

Շուրջ մեկ տարի Բաքվում շարունակված կեղծ դատավարությունը, որը հիմնված էր ակնհայտ շինծու քրեական գործերի վրա և իրականացվում էր միջազգային դատավարական ստանդարտների կոպիտ խախտումներով, ավարտվեց քաղաքականապես կանխորոշված վճիռներով։ Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև մյուս հայ գերիները դատապարտվեցին ցմահ ազատազրկման կամ 15–20 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտարարություն է տարածել Դիվանագետների համահայկական խորհուրդը։

«Տվյալ գործընթացը չի կարող դիտարկվել որպես արդարադատության իրականացում։ Այն հանդիսանում է քաղաքական հետապնդման ու հայատյացության  դասական օրինակ և հակասում է միջազգային իրավունքի մի շարք հիմնարար նորմերի, մասնավորապես՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին, Ժնևի կոնվենցիաներին և դրանց հավելյալ արձանագրություններին, ինչպես նաև արդար դատաքննության, անմեղության կանխավարկածի և ռազմագերիների պաշտպանության վերաբերյալ միջազգային պարտավորություններին։

Չնայած նման զարգացումների կանխատեսելիությանը՝ տեղի ունեցածը խոր մտահոգություն և ցավ է առաջացնում, քանի որ ևս մեկ անգամ փաստում է միջազգային իրավական մեխանիզմների ընտրողական կիրառումը, բարոյական պատասխանատվության բացակայությունը և ուժի կիրառման միջոցով իրավունքի փոխարինումը։ Ազատագրական պայքարի նպատակները դիտավորյալ խեղաթյուրվում են, իսկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը փաստացիորեն ստորադասվում է ուժի սպառնալիքին։

Առանձնապես մտահոգիչ է, որ այս ամենը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության հաստատման գործընթացի շուրջ հնչող հայտարարությունների ֆոնին, այն պայմաններում, երբ միջազգային որոշ դերակատարներ կամ լռում են, կամ փաստացի աչք են փակում միջազգային իրավունքի կոպիտ խախտումների վրա՝ դրանով իսկ նպաստելով անպատժելիության մթնոլորտի խորացմանը։

Դիվանագետների համահայկական խորհուրդը անհրաժեշտ է համարում հստակ արձանագրել, որ Արցախի Հանրապետության նախկին արտաքին գործերի նախարարներ Արկադի Ղուկասյանը (հետագայում՝ նաև ԱՀ նախագահ) և Դավիթ Բաբայանը, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ Դավիթ Իշխանյանը և Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականներ Լևոն Մնացականյանը և Դավիթ Մանուկյանը իրենց գործունեությունն իրականացրել են բացառապես խաղաղության հասնելու, տարածաշրջանային կայունության ապահովման և իրենց ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության նպատակով։ Նրանց քրեականացումը չի կարող ունենալ որևէ իրավական հիմնավորում։

Մենք խորապես համոզված ենք, որ մեր հայրենակիցների ապօրինի գերեվարումը և պատանդառությունը, դրան հաջորդած փակ, քաղաքականապես ուղղորդված դատավարությունները, հորինված մեղադրանքներն ու կանխորոշված պատժաչափերը հանդիսանում են քաղաքական հաշվեհարդար ազգությամբ հայ անձանց նկատմամբ և կարող են որակվել որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում։

Հարկ ենք համարում արձանագրել, որ Հայաստանի գործող իշխանությունների մինչ այժմ ցուցաբերած գործողություններն ու, առավել ևս, անգործությունը մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության և նրանց հայրենադարձման հարցում լուրջ տարակուսանք են առաջացնում։ Այս խնդիրը կարող է լուծվել, իսկ կասկածներն էլ կփարատվեն միայն ու միայն Ադրբեջանում ապօրինի կալանավորված և դատապարտված բոլոր անձանց լիակատար ու անվերապահ ազատման, ապա և՝ իրենց ընտանիքներ վերադառնալու դեպքում։

Դա բոլոր հայորդիների և հայկական պետության արժանապատվության հարցն է»:

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր 14․ ԱԺ-ում դեռ հանձնաժողովների նախագահներ են ընտրում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր 14․ ԱԺ-ում դեռ հանձնաժողովների նախագահներ են ընտրում

https://www.youtube.com/watch?v=l9VqohhPW4E   Երրորդ շաբաթն է՝ տեղի է ունենում 9-րդ գումարման ԱԺ ղեկավար մարմինների ընտրությունը։ Այժմ ընտրում են 12 մշտական հանձնաժողովների ղեկավարությանը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Կարգ հաստատելու փոխարեն Ավինյանն արտահոսքի աղբյուրն է փնտրում․ «Հրապարակ»

Կարգ հաստատելու փոխարեն Ավինյանն արտահոսքի աղբյուրն է փնտրում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Արաբկիրի թաղապետարանի մասին երեկ հրապարակած մեր լուրից հետո Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մեղմ ասած, «ցունամի» է արել։ Նա թաղապետ Սուրեն Վարոսյանին ու իր նախկին վարորդին՝ «ստվերային» թաղապետ Սարո Գաբրիելյանին հրահանգել է սեղմ ժամանակում...

Սուվերեն երկրի դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում․ Սրբազան

Սուվերեն երկրի դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում․ Սրբազան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ստացա գլխ. դատախազի բողոքը։ Պարզվում է, որ սուվերեն երկրի գլխ. դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, այն էլ` հայերեն տեքստի տակ։ Դեռ մեզ էլ «կրեմլի ագենտ» են...

Հայաստանից կամավորներ են հավաքագրում. «Հրապարակ»

Հայաստանից կամավորներ են հավաքագրում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ռուս-ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում հայազգի անձինք կռվել են ե՛ւ ռուսական կողմից, ե՛ւ ուկրաինական: Մեր տեղեկություններով, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ուկրաինան շարունակում են ակտիվորեն Հայաստանում հավաքագրել տղամարդկանց, այդ թվում՝ հայկական...

Ինչո՞ւ կապարակնքված ԱՄԱՌ ռեստորանի խախտումները չէին նկատվում տարիներ շարունակ, ում է պատկանում. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ կապարակնքված ԱՄԱՌ ռեստորանի խախտումները չէին նկատվում տարիներ շարունակ, ում է պատկանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի Ձորափի 35 հասցեում գործող «ԱՄԱՌ» ռեստորանի գործունեությունը դադարեցվել է։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների իրականացրած հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում ռեստորանում...