1924 թ.-ից էլ սկիզբ առավ այսպես կոչված «Եկեղեցու բարենորոգչական շարժում»-ը, սակայն շարժումը երկար չապրեց. Հայր Դերենիկ

6 Փետրվարի, 2026

Պատահական չէ ասված. «Պատմությունը կրկնվելու հատկություն ունի», և մեր այսօրվա իրականությունն էլ դրա վառ վկայությունն է։ 100 տարի առաջ մեր եկեղեցում նույն իրականությունն էր։ Դեռևս 1920 թ. Հայաստանի խորհրդայնացման առաջին իսկ օրից սկսվեցին եկեղեցու դեմ հալածանքները, և որին զոհ գնացին 200 և ավել հոգևորականներ, ու ողջ Հայաստանով մեկ փակվեցին կամ քանդվեցին եկեղեցիներ։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայր Դերենիկ աբեղա Սահակյանը։
«Ահա այդ ընթացքում՝ 1924 թ.-ից էլ սկիզբ առավ այսպես կոչված «Եկեղեցու բարենորոգչական շարժում»-ը, որի անդամներն էին եկեղեցու դեմ դուրս եկած հոգևորականները, որոնք և հովանավորվում էին խորհրդային իշխանության կողմից (դե պատճառը հայտնի է, թե ինչու աթեիստ իշխանությունը պետք է աջակցեր հոգևորականներին, որոնք դուրս էին ելել եկեղեցու դեմ)։

Շարժումն անվանվեց «Ազատ եկեղեցի», որն իր «բարենորոգչական» չարագործությունը ծավալեց մինչև 1926 թ.։ Այդ ընթացքում ստեղծեցին ամսագիր, տպագրվեցին «բարենորոգչական» ծրագրային հակաեկեղեցական լոզունգներ ու հոդվածներ, իրենց կողմից բռնազավթվեցին եկեղեցիներ և այսպես շարունակ…

Սակայն շարժումը երկար չապրեց… Հակառակ պետության կողմից իրենց տրված լիազորություններին ու բացառիկ իրավունքներին՝ հետզհետե թուլացավ, կորցրեց իմաստը, և 1927 թ. այդ շարժման կարկառուն ներկայացուցիչ, կարգալույծ եղած Աբել վարդապետն ահա այսպիսի «ՄԵՂԱՅԱԳԻՐ» նամակ գրեց Վշտալի Կաթողիկոս Գևորգ Դ-ին (1910-1930 թթ.)։
«…Զգացի, որ սխալվել եմ…

Հայտնում եմ Ձերդ Վեհափառությանը, որ հետ եմ վերցնում ու չեղյալ հայտարարում 1924/25 թվականներին Երևանում իմ անունով լույս տեսած բոլոր հակաեկեղեցական գրքույկներն ու հոդվածները: Հայոց Եկեղեցու, Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի և նրա հարակից հիմնարկությունների մասին ունեցած իմ կարծիքներն ու զգացմունքները հիշյալ հրատարակությունների մեջ չեն, որ իրենց հարազատ արտահայտություններն են գտել, այլ դրանցից առաջ արտասահմանում գերմաներեն, անգլերեն ու հայերեն լեզուներով լույս ընծայած իմ աշխատությունների մեջ…»։
Ազատ եկեղեցական շարժման նախկին անդամ՝

Կարգաթող Աբել վարդապետ,

10 փետրվարի, 1927 թ. Փարիզ/Ֆրանսիա

Հ. Գ. Ի դեպ, Գևորգյան Հոգևոր Ճեմարանի 2011 թ. ավարտական մագիստրոսական թեզս եղել է «Հայ Եկեղեցու հալածանքները Համայնավարության առաջին տասնամյակներին (1920-1940-ական թթ.)»։

Երբ ուսումնասիրում էի արխիվներն ու գրքերը, խորը ցավ ու կսկիծ էի ապրում, որ նման սև էջ է եղել Հայոց Եկեղեցու կյանքում, բայց արի ու տես, որ ականատեսն էլ պիտի լինեի…

Երանի՜ սա մնար միայն պատմության տխուր ու սև անցյալում,
և երանի մեղայագրերով ու զղջումներով սրբագրվեր ու մաքրագրվեր մեր հայոց կյանքը…»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Չնայած դատարանը կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, մեղավոր է ճանաչել, նրանց պատժաչափը դեռ հայտնի չէ։ «Ազատության» փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ «Հաշվի առնելով, որ դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է որոշակի...

Ես հորդորում եմ դատական մարմիններին` չենթարկվել Նիկոլ Փաշինյանի սադրանքներին․ Հռիփսիմե Եգանյան 

«Սա հակաիրավական է, հակասահմանադրական է, շատ անմարդկային է։ Ես չգիտեմ՝ էլ ինչ լեզվով ասեմ։ Ես ուղղակի հորդորում եմ, խնդրում եմ դատական մարմիններին, որ իրենք չենթարկվեն Նիկոլ Փաշինյանի սադրանքներին։ Ես չգիտեմ՝ ինչ կոմպրոմատներ ունի այդ...

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ներքին Գետաշեն բնակավայրում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Լաերտ Ղ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ...

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին առայժմ դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Առայժմ խոսքը Աբու Դաբիի մասին է», - ասել է Կրեմլի...

Անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ Սրբազան 

  «Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին...