Փաշինյանի հետ ուղիղ շփման հնարավորություն են ունեցել մի քանի ընտրյալ. «Հրապարակ»

5 Փետրվարի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է․ Բանակի օրը` հունվարի 28-ին, Նիկոլ Փաշինյանն այցելել էր Զինվորի տուն, որը գործում է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանին կից: Զինվորի տանը մանրակրկիտ պատրաստված են եղել այցին։ Թեեւ զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձածների եւ Զինվորի տուն հաճախողների թիվն ընդհանուր առմամբ գերազանցում է 10 հազարը, բայց Փաշինյանի հետ այդ օրն ուղիղ շփման հնարավորություն են ունեցել մի քանի ընտրյալ միայն՝ 5-6 հոգի, որոնք վերականգնողական թերապիա են անցնում այնտեղ։

Նրանց հետ նախնական զրույց են ունեցել, պատրաստել են հանդիպմանը, շոշափել տրամադրությունները, որ Փաշինյանին հանկարծ «անակնկալներ» չմատուցեն։ Այնպես որ, հրապարակված տեսանյութում երեւացող որեւէ մեկը պատահական չէր հայտնվել այնտեղ, բոլորն իմացել են իրենց դերը, անելիքն ու ասելիքը։ Նախապես որոշված է եղել նաեւ, թե շրջայցից հետո ճաշկերույթին ովքեր են Փաշինյանի հետ նույն սեղանի շուրջ նստելու։

Նմանատիպ նյութեր

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները առերեսվում են սոցիալական և իրավական բնույթի բազմաթիվ խնդիրների. Լիլիթ Գալստյան

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները առերեսվում են սոցիալական և իրավական բնույթի բազմաթիվ խնդիրների. Լիլիթ Գալստյան

Օգոստոսի 31-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը մասնակցել է Արցախից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի և սոցիալական իրավունքների իրացման ոլորտում իրավակիրառ պրակտիկայի խնդիրներին նվիրված քննարկմանը՝ կազմակերպված «Իրավունքի պաշտպանություն առանց...

Էրդողանը կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ Հայաստանի հետ հարաբերություններում

Էրդողանը կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ Հայաստանի հետ հարաբերություններում

Բիշքեկում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը հրապարակել է հանդիպման մանրամասները։ Գրում է Ermenihaber.am-ը։ Կողմերը քննարկել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, ինչպես...

ՇՀԿ երկրների ղեկավարները Բիշքեկում 28 փաստաթուղթ են ստորագրել

ՇՀԿ երկրների ղեկավարները Բիշքեկում 28 փաստաթուղթ են ստորագրել

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները Բիշքեկի գագաթնաժողովում ստորագրել են 28 միջազգային համաձայնագիր։ Հիմնական փաստաթղթերի թվում է կազմակերպության 25-ամյակին նվիրված Բիշքեկի հռչակագիրը։ Հանդիպման մասնակիցները նաև ընդունել են ՇՀԿ...

Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու․ Սամվել Կարապետյան

Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել Սեպտեմբերի 1-ի օրվա առիթով։ «Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի օրն է, նոր ուսումնական տարվա սկիզբը, նոր նպատակների ու երազանքների ճանապարհի առաջին օրը։ Այս օրը հազարավոր երեխաներ ու երիտասարդներ առաջին...

ԹՐԻՓՓ-ը պաշտոնական կայք ունի․ ԱԳՆ

ԹՐԻՓՓ-ը պաշտոնական կայք ունի․ ԱԳՆ

ԱԳՆ-ից հայտնում են Հայաստանում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի (ԹՐԻՓՓ) պաշտոնական ֆեյսբուքյան էջի գործարկման մասին, որը ստեղծվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ պետքարտուղարության համագործակցությամբ: «Էջում կարող եք...