Փաշինյանի հետ ուղիղ շփման հնարավորություն են ունեցել մի քանի ընտրյալ. «Հրապարակ»

5 Փետրվարի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է․ Բանակի օրը` հունվարի 28-ին, Նիկոլ Փաշինյանն այցելել էր Զինվորի տուն, որը գործում է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանին կից: Զինվորի տանը մանրակրկիտ պատրաստված են եղել այցին։ Թեեւ զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձածների եւ Զինվորի տուն հաճախողների թիվն ընդհանուր առմամբ գերազանցում է 10 հազարը, բայց Փաշինյանի հետ այդ օրն ուղիղ շփման հնարավորություն են ունեցել մի քանի ընտրյալ միայն՝ 5-6 հոգի, որոնք վերականգնողական թերապիա են անցնում այնտեղ։

Նրանց հետ նախնական զրույց են ունեցել, պատրաստել են հանդիպմանը, շոշափել տրամադրությունները, որ Փաշինյանին հանկարծ «անակնկալներ» չմատուցեն։ Այնպես որ, հրապարակված տեսանյութում երեւացող որեւէ մեկը պատահական չէր հայտնվել այնտեղ, բոլորն իմացել են իրենց դերը, անելիքն ու ասելիքը։ Նախապես որոշված է եղել նաեւ, թե շրջայցից հետո ճաշկերույթին ովքեր են Փաշինյանի հետ նույն սեղանի շուրջ նստելու։

Նմանատիպ նյութեր

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»- գրում է․ «Ինչպես ավելի վաղ գրել էինք, Արթիկում ՏԻՄ ընտրությունների նախօրեին բերման էին ենթարկվել «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը։ Քիչ առաջ...

Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանի կառուցվող շենքերից մեկում

Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանի կառուցվող շենքերից մեկում

Հոկտեմբերի 19-ին Երևանում հերթական կառուցվող էլիտար շենքերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր...

Ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը․ Նժդեհ Իսկանդարյան

Ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը․ Նժդեհ Իսկանդարյան

Ամփոփվել են Հայաստանի քաղաքական ուժերի հետ Արցախի իշխանությունների նախաձեռնած խորհրդակցությունները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ «Հանդիպումներ են անցկացվել բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք արձագանքել...

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...