Վալենտին, դիմակահանդես, Նիցցա․ երևանցիների փողերով Ավինյանի մտերմուհիները մեկնում են Ֆրանսիա․ Լիա Սարգսյան

4 Փետրվարի, 2026

Վալենտինին քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշել է Երեւանի բյուջեի հաշվին իր մտերմուհիներին գործուղել Ֆրանսիա՝ դիմակահանդեսի մասնակցելու։

«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ հայտնված փաստաթղթում գրված է, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Մարինա Աղաջանովան եւ Երեւանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թեւանյանը փետրվարի 13-15-ը ներառյալ կգործուղվեն Ֆրանսիայի Նիցցա քաղաք՝ «Կեցցե՛ թագուհին» դիմակահանդեսին մասնակցելու համար։ Փաստաթղթում նշված է, որ գործուղման ծախսերն իրականացվում են Երեւանի բյուջեի միջոցների հաշվին, բացառության՝ գիշերավարձի, որը հոգում է հրավիրող կողմը։

Այս գործուղման իրավաչափությունն ու նպատակահարմարությունը լուրջ հարցեր է առաջացնում։ Ի՞նչ գործ ունեն Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները Նիցցայի «Կեցցե՛ թագուհին» դիմակահանդեսում, նրանց մասնակցությամբ ի՞նչ քաղաքային խնդիր է լուծվում, ո՞րն է այս գործուղման հանրային շահը, եւ ամենակարևորը՝ ինչո՞ւ է դրա համար վճարում երևանցին։

Փաստացի խոսքը գնում է ոչ թե աշխատանքային անհրաժեշտությունից բխող գործուղման, այլ «էլիտար ժամանցի» մասին, որը պաշտոնական փաստաթղթում ներկայացվում է նաեւ «քաղաքային տնտեսության կառավարման բնագավառում փորձի փոխանակում»։ Եթե անգամ գիշերավարձը հոգում է հրավիրող կողմը, մնացած բոլոր ծախսերը՝ ճանապարհածախս, օրապահիկ, ծառայողական այլ վճարներ, իրականացվում են Երևանի բյուջեի հաշվին։

«Կեցցե՛ թագուհին» դիմակահանդեսին մասնակցող տիկնայք Ամանորին միլիոնների պարգեւավճար են ստացել, եթե «Սիրո տոնը» ուզում էին Ֆրանսիայում նշել՝ բարոյական կլիներ, որ այն կազմակերպեին ոչ թե երեւանցիների հաշվին, այլ իրենց միջոցներով։ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները դեկտեմբերին շուրջ 635 միլիոն դրամ պարգևավճար են ստացել։

Ամենախոշոր պարգևավճարները ստացել են հենց քաղաքապետի մտերիմները՝ պայմանավորված նաեւ իրենց զբաղեցրած պաշտոններով։ Այսօր նույն անձինք, ովքեր արդեն իսկ օգտվել են հսկայական պարգևավճարների, նորից հայտնվում են արտոնյալ վիճակում՝ մեկնելով Ֆրանսիա՝ պետական միջոցների հաշվին, եւ այս ամենը տեղի է ունենում տրանսպորտի թանկացման, գույքահարկի, աղբահանության թանկացման, բակերի եւ փողոցների անմխիթար վիճակի ֆոնին։

Լիա Սարգսյան

Նմանատիպ նյութեր

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, գրում է Azertac-ը։ Նա երկաթուղու կառուցումը անվանել է «Թուրքիայի համար պետական...

Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան

Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան

Այժմ, երբ Սահմանադրական դատարանն արդեն հրապարակել է իր վճիռը հունիսի 7-ի վիճարկված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, թույլ տվեք ներկայացնել նաև իմ անձնական վճիռը։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Մանրամասն հետևելով ամբողջ ընտրական...

Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքը

Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքը

Հունիսի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Պետրոս Ադամյան փողոցում Իրանի Իսլամական...

Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան

Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդիրներից, եւ որքան մարդ է գոհ, որ երեւանյան շուկաներում ու սուպերմարկետներում նկատելի էժան են այդ մթերքները: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Մինչդեռ...

«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան

Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները: Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: Պատմության մեջ առաջին անգամ Փաշինյանը չունի սահմանադրական...