Ռոման Երիցյանը հրապարակել է Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի ցուցմունքը

2 Փետրվարի, 2026

Փաստաբան Ռոման Երիցյանն այսօր տեղի ունեցած  մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակել է  Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի ցուցմունքը, որը նա տվել է ընդդեմ  ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի պատմության 9-րդ դասարանի գրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ հայցի քննության ժամանակ։

«Ադրբեջանական կողմը, ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո, ներկայացրել է վերջնագիր՝ ԼՂՀ Ազգային ժողովի կողմից ինքնալուծարման հռչակագիր ընդունելու վերաբերյալ, ինչից ԼՂՀ ղեկավարութունը խուսափել է՝ տարածելով համապատասխան հայատարարություն և որի շնորհիվ հնարավոր է եղել չեզոքացնել բնակչությանը ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգը և կազմակերպել ԼՂՀ տարածքից դուրս բերումը։ Հայաստան տեղափոխվելուց հետո հայցվորը բազմիցս հրապարակային ելույթներում նշել է, որ չկա նման փաստաթուղթ, ավելին՝ նման փաստաթղթի ընդունումն ամբողջությամբ հակասում է ԼՂՀ օրենքներին ու օրենսդրությանը, որևէ պետական մարմին ԼՂՀ օրենսդրությամբ օժտված չէ նման իրավական ակտ ընդունելու լիազորությամբ և այն առկա չէ անգամ ԼՂՀ Իրավական ակտերի տեղեկատվական համակարգում։

Խնդրո առարկա հայտարարությունը, մատնանշելով հրամանագիրը, չեղարկելու որոշում է կայացվել արդեն ՀՀ տեղափոխվելուց հետո՝ հետագա շահարկումներից խուսափելու նպատակով։ Պատասխանող կողմը հաշվի չի առել նաև այս հանգամանքը՝ դրա մասին որևէ հիշատակում չանելով դասագրքում»,- դատարանում ասել է  Արցախի նախկին  նախագահը։

 

Նմանատիպ նյութեր

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

Արդեն 60 օր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գտնվում են իրավունքների սահմանափակման ամենախիստ ռեժիմի պայմաններում՝ անգամ ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմաններից ավելի խիստ։ Այս մասին հայտարարում է «Հայաստան» դաշինքը։ Մինչդեռ, անցած...

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...