Երկրորդ նախագահն առաջարկում է մոդել, որը թույլ չի տա որևէ քաղաքական ուժի մենաշնորհ ունենալ պետական կառավարման համակարգում. Բենիամին Մաթևոսյան

30 Հունվարի, 2026

«Alphanews.am» տեղեկատվական ցանցի վերլուծաբան Բենիամին Մաթևոսյանը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա ասուլիսի հիմնական ուղերձներից մեկը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին հայտարարությունն էր։ Քոչարյանը չի խոսում պարզապես «ցուցանակի» փոփոխության մասին։ Նրա քննադատություն թիրախն առկա Սահմանադրությամբ ձևավորված համակարգն է, որը ծնել է «սուպերվարչապետությունը» և ինստիտուտների կախվածությունը մեկ մարդու կամքից։
Երկրորդ նախագահն առաջարկում է ոչ թե «մեխանիկական վերադարձ անցյալին», այլ անցում ներառական պետական գործընկերության մոդելին։ Դրա էությունն այն է, որ ներկայիս «հաղթողը ստանում է ամեն ինչ» մոդելը պետք է փոխվի։ Հայաստանին անհրաժեշտ է մի համակարգ, որտեղ կոալիցիոն կառավարումը ոչ թե հարկադրված միջոց է, այլ ներկառուցված մեխանիզմ, որը թույլ չի տա որևէ քաղաքական ուժի (կամ անհատի) մենաշնորհ ունենալ պետական կառավարման համակարգում։
Սա գործընկերային իշխանության առաջարկ է, որտեղ առանցքային որոշումներն անցնում են լայն փորձագիտական և քաղաքական կոնսենսուսի զտիչով, ինչը կենսական նշանակություն ունի էկզիստենցիալ ռիսկի մեջ գտնվող մեր երկրի համար։
Հ.Գ. Միայն քմծիծաղ է առաջացնում ՔՊ-ականների վախը թուրքական ֆեոդալի նկատմամբ։ Իրոք շատ հետաքրքիր է, ՔՊ-ականները չե՞ն հասկանում, որ Արարատի հիշատակումը չի նշանակում տարածքային պահանջ Թուրքիայի նկատմամբ, թե՞ իրենց ուղղակի վիրավորում է Արարատի պատկերի ցուցադրումը Հայաստանում ու իրենք կարծում են, որ դրա մենաշնորհն ունի միայն Թուրքիան»։

Նմանատիպ նյութեր

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...