ՀԷՑ-ը փաստացի զրկված է դատական պաշտպանության իրավունքից. փաստաբան

29 Հունվարի, 2026

Այսօր տեղի է ունեցել «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի և Հայաստանի պետական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի (ՀԾԿՀ) գործով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու առնչությամբ դատական նիստ։

«Մեր կողմից միջնորդություն է ներկայացվել հայցի ապահովումը կիրառելու վերաբերյալ։ Այս  գործը դատարանը պետք է քննի 2-ամսյա ժամկետում, բայց զուգահեռ էլ կառավարությունը 3-ամսյա ժամկետում պետք է առաջարկ ներկայացնի ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը ձեռք բերելու համար։

Մեր կողմից համապատասխան միջնորդություն է ներկայացվել դա կասեցնելու մասով, որպեսզի կառավարությանը թույլ չտան այդպիսի գործողություն իրականացնել»,– այս մասին, այսօր՝ հունվարի 29–ին,  լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Վարդան Ալոյանը։

«Միաժամանակ, դեռևս վարչական վարույթի ժամանակ մենք միջնորդություն էինք ներկայացրել, որպեսզի կասեցնեին վարչական վարույթը, քանի որ ՍԴ-ն քննում է այն օրենսդրական փոփոխությունները, որոնք եղան Սամվել Կարապետյանին ձերբակալելուց հետո։ Այսինքն՝ օրենքում փոփոխություններ կատարեցին, որով կարողացան ՀԷՑ-ը վերցնել  սեփականատերերից։ Այստեղ այլ հարց էլ կա ՝հետադարձ ուժ տալու հետ կապված, քանի որ օրենքն ընդունվեց հուլիսին, բայց ասվեց, որ նախկինում ինչ խախտում ունեցել ես, էդ բոլոր հարցերին կարող ենք անդրադառնալ։ Այսինքն շատը մեծ լիազորություններ տվեցին հանձնաժողովին ու ՏԿԵ նախարարին, որպեսզի նախկինում տեղի ունեցած, ընդհուպ մինչև «Տաշիր գրուպ»–ի ձեռք բերելը եղած խախտումներն էին բերել ներկայացրել»,–ասաց նա։

Փաստաբանը հայտարարեց, որ ՀԷՑ-ը փաստացի զրկված է դատական պաշտպանության իրավունքից, ինչպես որ վարչական վարույթի ընթացքում զրկված էր պաշտպանության իրավունքից. «ՀԷՑ-ի կողմից վերցված որևէ վարկ տոկոս չի մտնում սակագնի մեջ, սա սուտ տեղեկություն է, մեր բնակչությունը այդ վարկերի համար որևէ դրամի վճարում չի իրականացրել:

Մեր կողմից միջնորդություն էր ներկայացվել հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ, քանի որ դատարանը այս գործը պետք է քննի 2 ամսյա ժամկետում, զուգահեռ նաև կառավարությունն էլ 3 ամսյա ժամկետում պետք է առաջարկ ներկայացնի ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը ձեռք բերելու համար, մեր կողմից համապատասխան միջնորդություն է ներկայացվել վարչական վարույթը կասեցնելու:

Ռոմանոս Պետրոսյանին միջնորդել ենք որպես 3-րդ ներգրավվելու, ինքն էլ որոշակի վարչական մարմին է, բայց ՀԷՑ-ի ներկայացուցիչը չէ ու ՀԷՑ-ին ներկայացնելու իրավասություն չունի, նրանց շահերը հակադրվում են:

Դատարանը այս մասով մերժեց ու չթողեց երրորդ անձ ներգրավվել, ինձ էլ՝ որպես ներկայացուցիչ, չթողեց, որ ներկայացնեմ: ՀԷՑ-ին ներկայացնում է Ռոմանոս Պետրոսյանի կողմից լիազորված անձը, ով դատական նիստերին չի ներկայանում ու որևէ դիրքորոշում չի հայտնում»,- նշել է նա:

Նշենք, որ այսօր ընթանում էր «Տաշիր Կապիտալն» ընդդեմ ՀԾԿՀ-ի. ՀԷՑ-ի լիցենզիան պետք է վերականգնել դատական նիստը:

Հիշեցնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) իր երեկվա՝ նոյեմբերի 17–ի, նիստում որոշում կայացրեց չեղյալ հայտարարել ՀԷՑ–ի՝ «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։ Որոշմանը կողմ է քվեարկել ՀԾԿՀ 4 անդամ, դեմ՝ մեկը։ Դեմ քվեարկողը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ նախկին անդամ Արա Նռանյանն է։

Նմանատիպ նյութեր

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին առայժմ դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Առայժմ խոսքը Աբու Դաբիի մասին է», - ասել է Կրեմլի...

Անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ Սրբազան 

  «Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 2 դատական նիստ․ քննվում է Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի երկարաձգման հարցը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 2 դատական նիստ․ քննվում է Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի երկարաձգման հարցը

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 14։00-ից քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Ժամը 16։30-ին նույն դատարանը՝ դատավոր Վարդգես...

ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո»

ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո»

Խորհրդարանական ընտրությունների գիշերը՝ քվեարկության արդյունքներն ամփոփելիս ԿԸՀ կայքի վրա կիբերհարձակման մասին իրավապահ մարմիններն անտեղյակ են, նման հաղորդում չեն ստացել։ Այդ մասին պաշտոնապես ՔԿ-ից հայտնել են «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան։ Ինչպես հայտնի է՝...

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

«Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հայտարարությանը։ «Այս իշխանությունը...