Պատկերացրեք՝ Ռուսաստանն էլ ԱՄՆ-ի նման ոճ որդեգրի, մաքսատուրքեր սահմանի․ Ռոբերտ Քոչարյան

29 Հունվարի, 2026

Եթե խոսենք հիբրիդային պատերազմի կամ խոշոր պետությունների՝ փոքր պետությունների վրա ազդեցության մասին, հիմա տեսնում ենք, թե Թրամփը ինչպես է իր հարցերը լուծում․ մեկի ասածն իր դուրը չեկավ, մաքսատուրքեր է սահմանում։ Պատկերացրեք՝ Ռուսաստանը նման ոճ որդեգրի՝ աշխատելու այն տարածքների հետ, որոնք պատմականորեն համարվում են Ռուսաստանի ազդեցության գոտի։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

«Պատկերացեք՝ մեկը հիբրիդային պատերազմի մասին խոսի, կամ Ալեն Սիմոնյանը հերթական հիմարությունն ասի, Ռուսաստանը հայտարարի 200 տոկոս մաքսատուրք Հայաստանի համար։ Ի՞նչ ենք անելու։ Ռուսաստանն այս ընթացքում այնպիսի քաղաքականություն է վարել, որ մենք չենք էլ պատկերացնում, որ կարող է նման բան անել, բայց Ռուսաստանի լծակները մեր վրա նման քաղաքականությամբ ազդելու, հսկայական են։ Նման քայլ անեն գյուղատնտեսության նկատմամբ, խնդիր է, որովհետև մեր գյուղարտադրանքը բացի Ռուսաստանից ուրիշ տեղ չի արտահանվում»,–հավելեց Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն. «հիանալի» կադրային ընտրություն է. Քրիստինե Վարդանյան

Առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն. «հիանալի» կադրային ընտրություն է. Քրիստինե Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Հիանալի կադրային ընտրություն է. «Դաշնակցականությունն արմատախիլ անելու» փորձերի ազատ ժամերին` հիմնական գործից դուրս կզբաղվի եկեղեցին քանդելով: Ծանր գրաֆիկ է, երևի լրացուցիչ պարգևավճարի կարիք էլ...

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին Փաշինյանը տեսակապով է մասնակցում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նիստն այժմ ընթանում է նեղ կազմով, ներկա են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները: Ավելի ուշ տեղի կունենա...

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը

«Առավոտյան, Հակակոռուպցիոն կոմիտեն, հերթական անհեթեթ հորինվածքով, ձերբակալել է «Հայաստան» Դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանին...»,- այս մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնում է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ...

Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը. Միհրան Մախսուդյան

Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը. Միհրան Մախսուդյան

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սյունիքում կատարվածը պարզապես վերջն է։  Եթե ադրբեջանցին սահմանը խախտելով հարձակվել է հայ կնոջ վրա՝ իշխանությունները պարտավոր են կոշտ և հստակ արձագանքել։ Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել...

Այսօրվա Հայաստանի իշխանությունները մեր նկատմամբ տարածքային պահանջներով էին հանդես գալիս. մենք դա չենք մոռանա. Ալիև

Այսօրվա Հայաստանի իշխանությունները մեր նկատմամբ տարածքային պահանջներով էին հանդես գալիս. մենք դա չենք մոռանա. Ալիև

«Չի կարելի ամբողջ մեղքը բարդել Հայաստանի նախկին ղեկավարության վրա։ Մինչդեռ Հայաստանի նախկին ղեկավարները՝ նրանք բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց պատիժը»։ Ադրբեջանի պետական AZƏRTAC գործակալությունը հայտնում է, որ այս մասին նախագահ Իլհամ Ալիևը...