Քաղաքական դիրքորոշումների կտրուկ փոփոխության խնդիրը և դրա հետևանքները․ քաղաքագետ

28 Հունվարի, 2026

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Ի դեպ, «հարեւանների հետ անվերջ հակամարտության խավարին» վերադարձի դեմ պայքարի առաջնագիծ է դուրս գալիս մարդ, որն ընդամենը 2020 թվականի աշնանը հայտարարում էր, որ Արցախի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմը ավարտվելու է վերջինիս լիակատար ջախջախումով, ինչպես նաեւ հորդորում էր «չշփոթել» Հայաստանի Գերագույն գլխավոր հրամանատարին:

Ինչու՞ եմ պարբերաբար հիշեցնում այդ ամենը: Այստեղ խնդիրը բացարձակապես լոկ բարոյական տիրույթում չէ, այլ նաեւ բուն քաղաքական:

Ի՞նչ եք կարծում, Արարատ Միրզոյանին, կամ Հայաստանի նախկինում խրոխտ պաշտոնյաներին այսօր լսողները, չե՞ն լսել նրանց այն ժամանակ, տեղյակ չե՞ն նրանց արտահայտած այդ դիրքորոշումներից, մտքերից եւ «կամքերից»:

Իհարկե տեղյակ են, հիանալի են տեղյակ: Եվ հենց այստեղ է բուն խնդիրը: Երբ դու տեսնում ես մարդու այսպիսի կտրուկ, ծայրահեղ կտրուկ շրջադարձ, ոչ թե կարծիքի փոփոխություն այս կամ այն հարցում, այլ պարզապես ազգային արժանապատվության կատեգորիայի շրջանակում այսպիսի կտրուկ շրջադարձ՝ քաջ գիտակցելով, որ դա հետեւանք է ոչ թե իմաստնության, այլ պարզապես պարտության,դու չես կարող լուրջ վերաբերել այդ մարդուն: Եվ կապ չունի՝ Հայաստանի քաղաքացի՞ ես, հա՞յ ես, թե՞ օտարերկրացի: Եվ առավել եւս սա էական է, երբ խոսքը վերաբերում է քաղաքականության մեջ այնպիսի «շնաձկային» լսարանին, ինչպիսին ԵԽԽՎ-ն»:

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում

ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում

Ամերիկյան զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռային համակարգերին և ՀՕՊ համալիրներին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մոտորանավակներին Հորմուզի նեղուցի շրջանում։ Այս մասին հայտնել է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով...

Վիճաբանություն՝ Արաբկիրում․ հնչել են կրակոցներ․ վիրավորներ և վնասված մեքենաներ կան

Վիճաբանություն՝ Արաբկիրում․ հնչել են կրակոցներ․ վիրավորներ և վնասված մեքենաներ կան

Այսօր՝ հուլիսի 12-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի...

Խորհրդարանական ընտրությունները Իսրայելում կանցկացվեն հոկտեմբերի 27-ին

Խորհրդարանական ընտրությունները Իսրայելում կանցկացվեն հոկտեմբերի 27-ին

Խորհրդարանական ընտրությունները Իսրայելում պետք է անցկացվեն հոկտեմբերի 27-ին, իսրայելական խորհրդարանը կարձակվի հուլիսի 17-ին, հայտնել է իսրայելական Ynet լրատվական պորտալը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Քնեսեթը կարձակվի հուլիսի 17-ին, ընտրությունները տեղի կունենան...

Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի համար կատարյալ գործարքի՝ նախքան նավին hարվածելը․ Թրամփ

Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի համար կատարյալ գործարքի՝ նախքան նավին hարվածելը․ Թրամփ

Իրանի ներկայացուցիչները համաձայնել են ամերիկյան իշխանությունների համար կատարյալ գործարքի, սակայն արդեն մեկ ժամ անց հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող նավին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք երեկ համաձայնեցին մեզ համար կատարյալ գործարքի:...

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

Յուլիա Սվիրիդենկոն հաստատեց իր հրաժարականը Ուկրաինայի վարչապետի պաշտոնից՝ Վլադիմիր Զելենսկու կողմից կաբինետը վերադասավորելու մտադրության մասին հայտարարությունից հետո։ «Ես հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել ղեկավարելու կառավարությունը… Մենք նաև նախագահի հետ քննարկել ենք մեր...