Ռուս-սիրիական բանակցություններ՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով․ Սիրիայի նախագահը Մոսկվայում է

28 Հունվարի, 2026

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, որն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` ТАСС-ի փոխանցմամբ։

«Սիրիայի նախագահ ալ-Շարաան աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այսօր բանակցություններ կանցկացվեն նրա հետ: Կլինեն ռուս-սիրիական բանակցություններ աշխատանքային նախաճաշի ձևաչափով, ինչպես նաև առանձին զրույց նախագահի և պարոն ալ-Շարաայի միջև», — ասել է Պեսկովը:

Պեսկովը նշել է, որ ռուսական զորքերի դուրսբերումը Սիրիայի օդանավակայանից Պաշտպանության նախարարության իրավասությունն է։

«Սիրիայում ռուսական ռազմական ներկայության թեման կբարձրացվի Պուտինի և Սիրիայի առաջնորդ ալ-Շարաայի այսօրվա բանակցությունների ժամանակ», — ասել է Կրեմլի խոսնակը։

 

Նմանատիպ նյութեր

Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»

Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»

«Տաշիր Կապիտալ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը։ 2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ)...

Ինչպե՞ս Ֆրանսիայում սոցիալական բողոքը վերածվեց քաղաքական ճգնաժամի

Ինչպե՞ս Ֆրանսիայում սոցիալական բողոքը վերածվեց քաղաքական ճգնաժամի

Ֆրանսիայում արդեն մի քանի օր է, ինչ տեղի ունեցող զանգվածային անհնազանդության ակցիաներն ուղեկցվում են թալանով, ավերումներով և ոստիկանության հետ բախումներով։ Միայն հոկտեմբերի 17-ի համազգային ցույցերին, իշխանությունների տվյալներով, մասնակցել է շուրջ 550 հազար մարդ, իսկ...

Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել

Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել

Հոկտեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում Ապարանի բաժին է դիմել գյուղերից մեկի բնակիչ 35-ամյա Ք. Հ.-ն և հայտնել, որ առավոտյան ժամը 10-ից իրենց հարսին բերել են «Ապարան» բժշկական կենտրոն և երեխան մահացած է...

Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․  ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am

Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am

Փաստաթղթեր ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայությունում խնդիր է առաջացել վարորդների սթափությունը ստուգելու համար նախատեսված ալկոտեստերի մեկանգամյա օգտագործման մուշտուկների ապահովման հարցում։  Politik.am-ին հասած տեղեկություններով խնդիրը պայմանավորված է ՆԳՆ գնումների գործընթացում...