Քրիստոնյաների միասնության համար աղոթքի շաբաթը անցավ Հայ Եկեղեցու վկայության նշանի ներքո. Մայր Աթոռ

26 Հունվարի, 2026

Հունվարի 25-ին Հռոմի Սուրբ Պողոսի տաճարում տեղի ունեցավ Երեկոյան ժամերգություն՝ նախագահությամբ Նորին Սրբություն Պապ Լևոն ԺԴ (XIV)-ի, որով ամփոփվեց Քրիստոնյաների միասնության համար աղոթքի շաբաթը՝ տարբեր Եկեղեցիների և եկեղեցական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ներկա էին Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Իրաքի հայոց թեմի առաջնորդ Օշական եպիսկոպոս Գյուլգուլյանը, Հռոմի հայ համայնքի հոգևոր հովիվ հայր Աթանաս Սարգսյանը, ինչպես նաև Շվեյցարիայից ժամանած և այնտեղ ուսանող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ hայր Մաղաքիա Տեր-Մկրտչյանը և hայր Մաշտոց Մխիթարյանը։
Ժամերգության ընթացքում Սրբազան Քահանայապետը հատուկ անդրադարձ կատարեց Հայ Եկեղեցու ավանդին։ Հիշեցնելով, որ այս տարվա աղոթքները պատրաստվել էին Հայաստանի Եկեղեցիների կողմից, Պապը նշեց, որ դրանք վկայություն են այն քաջ քրիստոնեական հավատքի մասին, որը հայ ժողովուրդը դրսևորել է իր պատմության ընթացքում՝ մի պատմություն, որտեղ նահատակությունը մշտական հատկանիշ է եղել։
Սրբազան Քահանայապետը հավատացյալներին կոչ արեց հայացք ուղղել Հայ Եկեղեցու ԺԲ (XII) դարի Կաթողիկոս Սուրբ Ներսես Շնորհալիին՝ հիշատակելով նրան որպես միասնության անխոնջ գործիչ։ Պապի խոսքով՝ Սուրբ Ներսես Շնորհալին խորապես գիտակցում էր, որ Եկեղեցու միասնության որոնումը վերաբերում է ողջ հավատացյալ ժողովրդին և ներառում է նաև հիշողության բժշկումը, որը կոչված է «անցյալի վերքերը փոխակերպել հաշտության ճանապարհների»։
«Սուրբ Ներսեսը մեզ կարող է ուսուցանել նաև այն վերաբերմունքը, որ պետք է ունենանք մեր միասնության ճանապարհին, ինչպես հիշեցնում էր իմ երանաշնորհ նախորդ Սուրբ Հովհաննես Պողոս Բ-ն․ «Քրիստոնյաները պետք է ունենան խոր ներքին համոզմունք, որ միասնությունը անհրաժեշտ է ոչ թե որևէ ռազմավարական առավելության կամ քաղաքական շահի համար, այլ Ավետարանի քարոզության բուն նպատակի համար» (Քարոզ՝ միջեկեղեցական արարողություն, Երևան, 26 սեպտեմբերի 2001)։
Ապա Սրբազան Քահանայապետը հիշեցրեց, որ Հայաստանը, որպես առաջին քրիստոնյա ազգ, շատ վաղ է ընդունել Ավետարանը՝ երբ Տրդատ թագավորը 301 թվականին մկրտվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ «Գոհություն հայտնենք, որ փրկության Խոսքը հպարտորեն այն քարոզած մարդկանց միջոցով, Արևելյան և Արևմտյան Եվրոպայի ժողովուրդները ընդունեցին հավատքը առ Հիսուս Քրիստոսի», — ասաց նա։ Պապը կոչ արեց աղոթել, որպեսզի «Ավետարանի ցանած սերմերը շարունակեն պտուղ տալ այս մայրցամաքում` պտուղ միության, արդարության և սրբության, նաև ի նպաստ ամբողջ աշխարհի ժողովուրդների և ազգերի միջև խաղաղութիան»։
Արարողության ընթացքում Պապը հատուկ ողջույն հղեց Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքության ներկայացուցիչ մետրոպոլիտ Պոլիկարպոսին, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին, ինչպես նաև Վատիկանում Քենթերբերիի արքեպիսկոպոսի ներկայացուցիչ եպիսկոպոս Էնթոնի Բոլին։

Նմանատիպ նյութեր

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ.-ն։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 17-ին, Արարատի մարզի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից,...

Այս պահին որևէ հստակ ինֆորմացիա չկա, թե երբ նիստը տեղի կունենա․ Արամ Օրբելյան

  «Դատական նիստը տեղի չի ունեցել․ դեռ սպասում ենք, թե երբ կլինի, երբ տեղի կունենա՝ դժվարանում եմ ասել։ Փորձեցինք ճշտել կազմից՝ դատարանի օգնականից և կարգադրիչներից, այս պահին որևէ հստակ ինֆորմացիա, տեղեկատվություն չեն կարողանում տալ։...

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Սիրելի՛ գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները։ Ստեղծված իրավիճակում, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անարդարացիորեն գտնվում է անազատության...

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ Համաշխարհային փառատոնների ասոցիացիան (World Festival Association, WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին կազմակերպությանն անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական...

ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը

ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է գյուղում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել, քանի որ բնակիչները տեղեկություն են ստացել, որ...