«Թոշակառուի դատարկ զամբյուղն ու միլիոնների պրեմյա ստացած ՔՊ-ականի բեռնատար հիշեցնող սայլակը»․ Գագիկ Ասատրյանի գրառումը

24 Հունվարի, 2026

«Առաջ» աջակենտրոն կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը գրել է. «Երեկ մտա սուպերմարկետ, եկա դրամարկղի մոտ, դիմացս տարեց մի պապիկ ա կանգնած։ Դրամարկղի աշխատողն ասաց՝

-Հայրիկ ջան, 4800 դրամ է․
-Բալա ջան, որ էս օճառը հանենք, 4000 կլինի՞,-պատասխանեց պապիկը․
-Չէ հայրիկ ջան, մի քիչ ավել կլինի․
-Իսկ եթե էս հավի դոշը հանենք, օճառը թողնե՞նք, ուղղակի մոտս 4000 դրամ ա բալա ջան։
-Էդպես կլինի 3600 դրամ։
-Պապի ջան, խնդրում եմ, որ թողնես ես վճարեմ պակասող գումարը,-խոսակցությանը խառնվեցի ես ու դիմեցի արդեն վաճառողուհուն,-քույրիկ ջան, դիր տոպրակի մեջ։
-Այ բալա ջան, չեմ ուզում, ապրես, բայց չեմ ուզում,-դիմեց ինձ փոքր ինչ ամոթխած պապիկը․
-Այ պապի ջան, մի օրի չենք, մի հալի ենք։
Մի խոսքով, պապիկին երկար համոզելուց հետո ստացա թույլտվություն՝ իրեն օգնելու համար ու էդ խոսքի վրա տեսնեմ հեռվից բեռնատար ա գալիս։ Երբ մոտիկացավ, տեսա, որ բեռնատար չի, սայլակ ա, ուղղակի մեջը բուրգի նման լցված առևտրով։ Գնորդի դեմքը ծանոթ թվաց ու միանգամից հիշեցի, որ սա միջին կլասի քպ-ական չինովնիկ ա՝ 1,5-2 միլիոնանոց պարգևավճար ստացողներից։
Հպարտ, թշերը՝ աջ ու ձախ տարածաց, անհաղորդ հայացքով սպասում ա, թե երբ պետք ա իր սայլակի պարունակությունը լցնեն պարկերի մեջ։ Պապիկը դանդաղ, անտարբեր հայացքով հեռացավ՝ ինձ մի քանի օրհնանքի խոսք ասելուց հետո ու նույնիսկ հայացք չձգեց էն ամեն ինչի վրա, ինչն իր համար երազանքի պես մի բան էր, իսկ երազանքը առևտրով լիքը լցված սայլակն էր․․․
Էդ պատկերն աչքիս առջև ունենալով՝ հիշեցի ուսապարկապետի խոսքերը՝ «10000 դրամով թոշակ բարձրացնենք, թոշակառուն չի կարող դա ճիշտ ծախսել»։ Հետո իսկույն հիշեցի, երբ ԱԺ-ում նույն ուսապարկերի փրկիչն ասաց, որ թալանածի մի փոքր մասով պրեմյաներ է բաժանել՝ 1-2-5-8 միլիոն․․․
Պապիկը, ով մաթեմատիկական բարդ խնդրի նման փորձում էր հասկանալ, թե իր փոքր զամբյուղից ի՞նչ հանի ու ի՞նչ թողնի, որ 4000 դրամը չանցնի, չի իմանա՝ ինչպես ծախսել 10000 դրամը, բայց քպ-ական ուսապարկը, կարող է ծախսել իր ստացած միլիոնը շատ ճիշտ ձևով, քանի որ նա սայլակից որևէ բան հանելու կամ թողնելու խնդիր չունի։
Վերջիվերջո՝ թե՛ թոշակառուին 10000 դրամ չտալը, թե՛ ուսապարկին միլիոնների պրեմյա տալն արտացոլվեց մի դեպքում՝ կիսադատարկ զամբյուղի, մյուս դեպքում՝ բեռնատար հիշեցնող ու մինչև հոգու խորքը ապրանքներով կիտած սայլակի տեսքով»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...