Անվավերները խոսում են «անվավերության» մասին. «Փաստ»

22 Հունվարի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի շահերի սպասարկման տիրույթ անցած հոգևորականների «մի գազելանոց» խումբիկը, որին ժողովուրդն արդեն կնքել է «10 տիրադավներ» անվամբ, հերթական քպական հայտարարությունն է տարածել: Եկեղեցուց հեռացած և Սուրբ խորանի առաջ իրենց իսկ տված ուխտը ուրացած, երդմնազանց եղած սույն «քպական» եպիսկոպոսները խոսում են այն մասին, թե Գերագույն հոգևոր խորհուրդը… անվավեր է:

Այստեղ են ասել՝ «իյա՜, իրո՞ք»: Ախր, ովքեր ու ինչի մասին են խոսում:

Տասը տիրադավները, որոնց մեջ կան այնպիսիք, որ ընդամենը 1 տարի առաջ քննադատում էին Փաշինյանի հակաեկեղեցական քայլերը, նշում, որ դրանք հակասահմանադրական են և այլն, ինչինչ վախերից կամ ճնշումներից դրդված, լրիվ անվավեր հանձնաժողով են ձևավորել 1 հոգու՝ Նիկոլ Փաշինյանի կամքով ու քմահաճությամբ և խոսում են… օրինավոր կառույցի անվավերության մասին: Դեռ մի բան էլ հայտարարում են, թե պետք է չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու՝ «երկպառակություն սերմանող որոշումը»:

Պատկերացնո՞ւմ եք, նրանք խոսում են երկպառակությունից: Հենց նրանք, որոնք Հայ առաքելական եկեղեցուն դավաճանելով՝ իրենք են հենց պառակտում ու շփոթ սերմանում ազգային Եկեղեցում:

Թեպետ, տասը տիրադավներին անհանգստության մեջ գցած բուն պատճառները շատ ավելի հողեղեն են. իրենք հասկանում են, որ, մարզական եզրաբանությամբ ասած, հայտնվել են «խաղից դուրս» վիճակում: Ավելին, իրենք պարզորոշ հասկանում են, որ, էլի մարզական եզրաբանությամբ ասված, շուտով որակազրկվելու են, ըստ որում՝ գուցե ցմահ: Էլ ավելին, գիտակցում են, որ Նիկոլ Փաշինյանն էլ է պարտվել հայ ժողովրդի ու Հայ եկեղեցու դեմ պատերազմում: Դրա համար էլ իրար են խառնվել:

Ակնհայտ է, որ թե՛ նշյալ տիրադավները, թե՛ կեղծ «պատարագների» մասնակցողները բացարձակ փոքրամասնություն են, իսկ հոգևորականների ճնշող մեծամասնությունը, հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը Եկեղեցու և Վեհափառի կողքին են…

Նմանատիպ նյութեր

Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՍԴ նախագահի ընտրության վճռորոշ պահին անակնկալ շրջադարձ է տեղի ունեցել․ մասնավորապես, Էդգար Շաթիրյանի օգտին տրամադրված դատավորներից մեկի քվեարկությունը փոխել է ամբողջ պատկերը: Մասնավորապես,...

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե իշխող թիմում սկզբում չէին հավատում, որ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների կգնա՝ սահմանադրական մեծամասնություն զավթելու եւ սահմանադրությունը փոխելու նպատակով, եւ կարծում էին, որ այդ հայտարարությունն ընդամենը ընդդիմությանը...

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Եթե ինչ-որ մեկին դեռ թվում է, թե Հայաստանում իրավապահ համակարգը գոյություն ունի օրենքի գերակայություն իրականացնելու համար, ուրեմն նա հիմնավորապես մնացել է նախորդ դարում։ Ժամանակակից Հայաստանում իրավապահ մարմինները շատ ավելի «պրակտիկ» և...

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն ընդունել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին։ Հաղորդվում է, որ ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսն ու Սարմեն Բաղդասարյանն անդրադարձել են Հայաստանի ներքին իրավիճակին, Հայաստան-Լիբանան...

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը և այն արձանագրումը, որ առկա տարաձայնություններից վեր պետք է դասվեն ազգային ու պետական նշանակության առաջնահերթությունները։ Այս մասին գրել է...