Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ. «Փաստ»

22 Հունվարի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին էկոնոմիկայի նախարարությունը «աչքալուսանք» տվեց, թե Հայաստանում կառուցվում է տարածաշրջանում շոկոլադի արտադրության ամենամեծ գործարանը: Նշվում է, որ երեք տարվա ընթացքում նախատեսվում է գործարանի ամբողջական գործարկումը, որի արդյունքում արտադրական ծավալները կհասնեն օրական մինչև 200 տոննայի, իսկ աշխատատեղերի թիվը կհասնի մինչև 2000-ի:

Կարծես այստեղ պետք էր բղավել «ուռա՜»: Ի վերջո, վերջին ութ տարվա ընթացքում աղքատության այսպիսի աննախադեպ չափերի հասած Հայաստանում ցանկացած նոր արտադրություն, ցանկացած նոր աշխատատեղ կարևոր նշանակություն ունի: Եվ, իհարկե, շատ գովելի ու հաճելի է, որ Հայաստանում նման կարգի ներդրում է արվում: Բայց… Պարզվում է, որ համանման տեքստ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է նաև 2023 թվականի օգոստոսի 18-ին: Այն ժամանակ նշվում էր, որ «առաջիկայում նախատեսվում է գործարանի առաջին հերթի գործարկումը»։ Երկուսուկես տարի անց գործարանը դեռևս «կառուցվող» է, և դա փաստորեն իշխանությունների համար հիանալի առիթ է նախընտրական շրջանում հերթական PR անելու համար, ընդ որում՝ սպասվող աշխատատեղերի թիվը ձեռքի հետ ավելացնելով 500-ով: Եթե 2023 թ. տեքստում նշվում էր 1500 աշխատատեղ, ապա «թարմ» տեքստում այն արդեն 2000 է:

Հաշվի առնելով, թե նախորդ տարիներին նախընտրական փուլերում ինչ գործարաններ են «բացել» քպականները, սոցցանցերի օգտատերերը նաև կանխատեսում էին, որ մինչև հունիս 7-ը նման PR հաղորդագրություններ շատ կլինեն: Այսինքն, գործարարների ներդրումները իշխանությունները կներկայացնեն որպես իրենց աշխատանքի արդյունք: Էլ չենք խոսում ֆեյք «գործարանների» մասին: Ու պատահական չէ, որ շատերը նույնիսկ կատակում էին, թե գուցե նույնիսկ «Սեպուհ 1»-ի, հայկական հեռուստացույցների, լվացքի մեքենաների, գազի բալոնների գործարանների կրկնակի, որոշ դեպքերում՝ եռակի «բացման» ականատես լինենք…

Նմանատիպ նյութեր

Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով․ ՆԳՆ

Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով․ ՆԳՆ

Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով: Այս մասին իրազեկում են ՆԳՆ-ից: «Նոր կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է նախագրանցվել haypass.am կայքում և ամրագրել այցելության օրն ու ժամը։...

Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մեկ անձ մահացել է

Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մեկ անձ մահացել է

Նոյեմբերի 2-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) տեղի է ունենում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական...

Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկ՝ ներկայացնելով յոթ պահանջ

Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկ՝ ներկայացնելով յոթ պահանջ

Իրանը Կատարի միջնորդությամբ ԱՄՆ-ին է փոխանցել իր միջուկային ծրագրին վերաբերող առաջարկություն, որը կքննարկվի միայն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը կատարի Թեհրանի ներկայացրած յոթ պահանջները։ Այս մասին հինգշաբթի օրը Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։...

Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան

Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ նոյեմբերի 4-ին հայտարարված ընդդիմադիր ուժերի ձևաչափը իշխանության կողմից ենթարկվելու է տարբեր թիրախավորումների, որոնցից առանցքայինը լինելու է այդ ուժերի միջև նախկին հակասությունների և տարաձայնությունների շահարկումը։ Նրա խոսքով՝...