Ամբողջ ԱԱԾ-ն զբաղացրել եք եկեղեցու դեմ պայքարով։ ԱԱԾ օպերը ի՞նչ գործ ունի քահանայի հետ բացատրական աշխատանքներ կատարի։ Էդ ոստիկանները ի՞նչ գործ ունեն եպիսկոպոսներին ուղեկցելու գործով, ամբողջ երկիրը տեռորրի եք ենթարկում ։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։






