Հանրային քննարկում Հայաստանի Քրիստոնեական Հանրապետության մոդելի մասին

21 Հունվարի, 2026

Երեկ՝ հունվարի 20-ին, տեղի են ունեցել հանրային քննարկումներ Քաղաքական գիտությունների դոկտոր, Ex Oriente Հայաստանի արևելագետների միության նախագահ Արսեն Գասպարյանի 2025 թ. սեպտեմբերի 28-ին «Առավոտ»  օրաթերթում հրապարակված հոդվածի շուրջ։

Ավելի վաղ Արսեն Գասպարյանը գրել էր․

«2020 և 2023 թթ. աղետներից հետո, կայուն կառավարման մոդելների որոնման գործընթացում, Հայաստանը կանգնած է ընտրության սահմանագծին։ Ավելին, հայ քաղաքական միտքը կարիք ունի այլընտրանքների և կառուցողական քննարկումների։ Դարերով ձևավորված արժեքային համակարգը, ազգային հիշողությունը և հոգևոր ժառանգությունը կարող են և պետք է վերածվեն ոչ միայն մշակութային հենասյուների, այլ կառավարման իրական հիմքի։

Այս հոդվածն առաջարկում է պետականության մի այլընտրանքային մոդել, որը հիմնված է քրիստոնեական բարոյական սկզբունքների, համայնքային պատասխանատվության և քաղաքական ու տնտեսական ճգնաժամից դուրս գալու ընդհանուր նպատակով միավորված ազգային տեսլականի վրա։

Այս մոդելը նորարարական համադրություն է ավանդույթի և ժամանակակից կառավարման միջև։ Քրիստոնեությունը, իբրև ազգային ինքնության անբաժանելի բաղադրիչ, դուրս չի մղվում հասարակական դաշտից, այլ՝ ներդաշնակորեն ինտեգրվում է սահմանադրական շրջանակի մեջ, հիմք դնելով այնպիսի կարգի, որն առաջնահերթ է համարում հոգևոր արժեքները, կրթական և մշակութային շարունակականությունը, ինչպես նաև՝ Սփյուռքի և Հայաստանի միջև կենսական կապերի վերաարժևորումը։

Պետության պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Քրիստոնեական Հանրապետություն Նոր սահմանադրական կարգը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես պետական եկեղեցի։ Եկեղեցին ոչ միայն պետք է հովանավորվի և պաշտպանվի պետության կողմից, այլև ունենա համապետական հանձնառություն՝ ձևավորելու հանրային բարոյական օրակարգ, ամրապնդելու ազգային հիշողությունը և հանդիսանալու հավաքական պատասխանատվության խորհրդանիշ»։

Ստորև ներկայացված է քննարկման ամբողջական տեսանյութը։

 

 

Նմանատիպ նյութեր

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին։ 1lurer.am-ին գերատեսչությունից փոխանցել են, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ...

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության...

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը տեղափոխեցին Երևան: «Կնոջ վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է»,-հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ...

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։ Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն...

Գրպանային դատարաններ, ոչ լեգիտիմ որոշումներ և հալածանք Եկեղեցու դեմ. Լևոն Քոչարյանը՝ Ստրասբուրգից

Հանրային , որը երկրում մեծ ազդեցություն ունի, կորցրել է իր անկախությունը։ Այս մասին Ստրասբուրգում Alphanews-ի սեփական թղթակցին ասել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով...