Ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը Հովիկ Աղազարյանի քրեական գործի հետ․ «Հրապարակ»

21 Հունվարի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում, ըստ ամենայնի, որոշել են պատգամավոր Հայկ Սարգսյանին ոչ միայն «գծերից գցել»` մերժել պատգամավորական թեկնածության հայտը, այլեւ իրավական գործընթաց սկսել նրա նկատմամբ։

Մենք տեղեկացանք, որ Հովիկ Աղազարյանի գործով դատական վերջին նիստի ժամանակ մեղադրող դատախազը հնչեցրել է նաեւ Հայկ Սարգսյանի անունը, մասնավորապես, ոչխարների վերաբերյալ կաշառքի հայտնի գործով նիստին հեռախոսային խոսակցությունների վերծանություն է ներկայացրել դատարանում, որտեղ ոչ այնքան Աղազարյանի անունն է հիշատակվել, որքան Հայկ Սարգսյանի։

Պարզվում է՝ գործով անցնող Սլավիկ Կարապետյանն իր աներոջ՝ Աշոտիկ Կամավոսյանի հետ հեռախոսազրույցում հիշատակել է Շիշ բռնողի անունը, ասել, որ Սլավիկ Պողոսյանի հետ գնացեք, Սեւանում Աղազարյանի հետ հանդիպեք, ապա հավելել է, որ Շիշ բռնողն էլ է այդտեղ լինելու՝ նախկինում ոչխարների թեմայով ինքն է զբաղվել։

Նմանատիպ նյութեր

Քրեակատարողական ծառայությունն արդարանում է

Քրեակատարողական ծառայությունն արդարանում է

ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը: «Հաշվի առնելով հանրային շրջանակներում քննարկումները, ինչպես նաև անհարկի շահարկումները բացառելու համար՝ ստորև ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն»...

Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի

Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի

Հայաստանում կենսաթոշակների բարձրացում նախատեսված չէ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախարարի խոսքով՝ պետական բյուջեի հնարավորությունները թույլ չեն տալիս այս...

Փաշինյանի ուրախությունն ու Էրդողանի սառը հայացքը․COP31. լուսանկարներ

Փաշինյանի ուրախությունն ու Էրդողանի սառը հայացքը․COP31. լուսանկարներ

Թուրքիայում՝ COP31-ի շրջանակում տեղի է ունեցել Առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարվելու արարողությունը։ Նշենք, որ Անթալիայում ընթանում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվող...

Սա Հայաստանում քաղաքական որոշում կայացնողների վտանգավոր ընթացքի մասին է․ քաղաքագետ

Սա Հայաստանում քաղաքական որոշում կայացնողների վտանգավոր ընթացքի մասին է․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ Ֆինանսների նախարարը պատասխանում է ԵԱՏՄ–ից դուրս լինելու տնտեսական հետեւանքի վերաբերյալ հարցին, թե ինչ կորուստ կունենա Հայաստան, ու դրա շրջանակում «հակադարձ հարց» ձեւակերպում, թե՝ մինչեւ ԵԱՏՄ անդամ լինելը մարդիկ փող չէին փոխանցո՞ւմ...

Անկախությունը կորցնելու հաշվին փորձում է մտնել ԵՄ․ Սևակ Խաչատրյան

  «Մոլդովան անկախությունը կորցնելու հաշվին փորձում է ներգրավվել ԵՄ-ի մեջ, այսինքն՝ միանալ Ռումինիային, որպեսզի Մոլդովայի քաղաքացիները կարողանան օգտվել ԵՄ-ի առավելություններից և այլն, և այլն։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում կորցնել...