Աշխարհում այլևս որևէ օրենք կարգ չի գործում, գործում է ուժի իրավունքը և ով ինչ կարողանում անում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Իրական, կայուն խաղաղությունը նախ նշանակում է, որ այն պետք է ձեռք բերվի նկատի ունենալով կողմերի օրինական պահանջները և դրանց բավարարման ուղղությամբ պետք է այդ գործընթացը տեղի ունենա, բայց մենք այստեղ ոչ մի օրինական մեր պահանջի մասին խոսել չենք կարող, մեր իրավունքների որևէ արձանագրման մասին չենք կարող, որովհետև տեսնում ենք ինչ է զիջվում այս ընթացքում և այդ զիջումները այո, նպաստում են մնացած բոլորի շահերի սպասարկում և այդ շահերի սպասարկման արդյունքում ձեռք բերված այսպես կոչված զինադադարը (մենք դա անվանում ենք ոչ թե խաղաղություն, այլ ժամանակավոր զինադադար) կարող է ցանկացած պահի խախտվել, եթե հանկարծ Հայաստանը որոշի ինչ-որ մի բան այլևս չզիջել, օրինակ, և սա կբերի նոր բախումների:
Այս խաղաղություն ասածը այնքան ձևական է, որ որևէ լուրջ անգամ գնահատման արժանի չի։ Իհարկե նրան մեդալներ կտան, կպարգևատրեն, որովհետև ինչ ուզում են՝ մարդն անում է։ Ինչո՞ւ պիտի չսիրաշահեն»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։






