«Մեր ձևով» շարժման անդամները պաշտոնապես գրանցել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը

19 Հունվարի, 2026

«Մեր ձևով» շարժման անդամները պաշտոնապես գրանցել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը:
«Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից ձևավորված «Մեր ձևով» շարժման անդամները պաշտոնապես գրանցել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը:
Ըստ էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ կուսակցության հիմնադիրներն են Ալեքսան Ալեքսանյանը, Աշոտ Ֆարսյանն ու Լենա Մաթևոսյանը, որոնք «Մեր ձևով» շարժման անդամներ են։

«Սամվել Կարապետյանի գլխավորած «Մեր ձևով» ժողովրդական շարժումը Հայաստանում իրական ու որակական փոփոխություններ իրականացնելու օրակարգ ունի»,- ասաց Ղահրամանյանը։

Նրա խոսքով՝ այդ փոփոխություններին հնարավոր է հասնել քաղաքական հայտի և քաղաքական ակտիվ գործընթացներում ներգրավվելու միջոցով։

«Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի կազմակերպական աշխատանքներն ավարտական փուլում են։ Առաջիկայում քաղաքական ուժը հանդես կգա հստակ օրակարգով և կներկայացնի Հայաստանի զարգացման իր տեսլականը»,- փոխանցեց Մարիաննա Ղահրամանյանը։

Նմանատիպ նյութեր

Պայթյուն Գյումրիում․ կա տուժած

Պայթյուն Գյումրիում․ կա տուժած

Պայթյուն է տեղի ունեցել Գյումրու Մադոյան փողոցի տներից մեկում . մեկ քաղաքացի հոսպիտալացվել է։ ՆԳՆ–ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ տանը գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի...

Երթևեկության փոփոխություններ՝ Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում

Երթևեկության փոփոխություններ՝ Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում

Օգոստոսի 24-ից Թումանյան 32/2 հասցեից մինչև Թումանյան – Տերյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի, ինչպես նաև Թումանյան – Տերյան փողոցների խաչմերուկում, մասնավորապես` Տերյան 42 հասցեից դեպի Թումանյան – Տերյան փողոցների խաչմերուկ...

Ազգային ժողովի ղեկավարությունը խախտում է կանոնակարգը. Լևոն Քոչարյան

Ազգային ժողովի ղեկավարությունը խախտում է կանոնակարգը. Լևոն Քոչարյան

Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարությունը պարբերաբար խախտում է խորհրդարանի կանոնակարգը և խտրական վերաբերմունք է ցուցաբերում ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն...

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոն: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Հիշեցնենք, որ նախորդ մատակարարումը եղել է օգոստոսի 15-ին, և Հայաստան է ուղարկվել 60 տոննա ընդհանուր քաշով ցորենով բեռնված 8 վագոն: Նշենք, որ առ...

Պառակտումը այս պետության հիմքերին դրված ական է․ և դուք դրա հովանավորն եք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ին 

«Եթե Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում դեռևս կան ազնիվ մարդիկ, իսկ կա կոնկրետ անուն-ազգանունով այսօր գործող դեսպան, նա կարող է հավաստիացնել, որ իմ աշխատանքից ազատման դիմումը գրվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին, և...