Բյուջեն անխնա թալանելով` երկրում պետական ծառայողների էլիտա են ձևավորում․ «Հրապարակ»

17 Հունվարի, 2026

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «2018-ից առաջ Փաշինյանը խոսում էր գործող իշխանությունների թալանի, ստվերային տնտեսության, մենաշնորհների մասին: Ասում էր` արագաչափերը թալանի միջոց են, մարդիկ` տուգանքի մատերիալ, ինչ որ մարդիկ ճամպրուկներով ամեն ամիս փող են տարել նախագահական, Սաշիկը 50/50 փայ է մտել, երեկ էլ ասաց, որ Սերժ Սարգսյանն է ծրարով փող տվել ոմանց:

Իհարկե, այս բոլոր թեմաներով 8 տարի մանրակրկիտ քննություն են տարել, գրեթե ոչինչ չի հայտնաբերվել, ոչ մի քրգործ ավարտին չի հասել, ոչ ոք չի պատժվել, բայց նա շարունակում է ասել, որովհետև թալանի թեման իր քաղաքական միակ կապիտալն է, եթե դրանից զրկվի, տակը կմնա շարքային ձախողակ մի իշխանություն, որը բոլոր հնարավոր ուղղություններով տապալել է երկրի կառավարումը, սակայն շարունակում է կառչած մնալ պաշտոններից:

Իսկ ի՞նչ ստացավ հասարակությունը նախկին թալանչի իշխանության փոխարեն, որի թալանը Լոխ Նեսի հրեշի նման մի բան է, որի մասին բոլորը գիտեն, բայց ոչ ոք չի տեսել: Ի՞նչ արեցին ուժեղ պետություն կառուցելու խոստումով իշխանության եկածները. պետության տարածքը զգալիորեն կրճատեցին, մեծ թվով զոհեր ու հազարավոր տնանկներ ունեցանք, Արցախի հարցը փակեցին, ժողովրդավարության նորմերից նահանջեցին, անկախ ինստիտուտները վերացրին, հայկական սրբություններին ու ավանդույթներին պատերազմ հայտարարեցին…Մի վերջին առավելությունը` չկոռումպացված լինելը, ազնվությունը, պարզվեց` դա էլ է միֆ:

Դեռ 2019-ին իմացանք, որ Փաշինյանը թաքուն բարձրացրել է նախարար- փոխնախարարների աշխատավարձերը (ի դեպ, լրագրողները բացահայտեցին և առաջիններից մեկը «Հրապարակը» գրեց): Բացատրեցին, թե` հո բարեգործ չե՞նք, որ անվճար աշխատենք, սա հակակոռուպցիոն քայլ է: Իսկ 2025-ի վերջին իմացանք, որ օրենսդիրի ու գործադիրի ղեկավար կազմերը աստղաբաշխական պարգևավճարներ են ստացել:

Ինչ որ պիլոտային ծրագիր է իրականացվել` 2025-ի երկրորդ կիսամյակից, որի արդյունքում վարչապետը մոտ 12 միլիոն, նախարարները` 7 -ական, ընդհանուր թվով մոտ 7 -8 միլիոն դոլար են իրենք իրենց բաշխել: Թե ինչ ծրագիր է, ինչու պետք է ինչ որ ծրագրով, այլ ոչ թե Պետական պաշտոնյաների վարձատրության վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ առաջնորդվեն, ինչ գործակիցներ են սահմանվել, ինչու է այդ ակտը գաղտնի պահվել հանրությունից, ինչպես է չափվում այդ պաշտոնյաների ՕԳԳ-ն, ինչ հաջողությունների համար է Փաշինյանն իրեն և իր թիմին այդքան շռայլ պարգևատրել, պարզ չէ: Իսկ ժողովրդավարության գլխավոր կանոնը, հիշեցնեմ, կառավարման թափանցիկությունն ու հաշվետվողականությունն է:

Բացի այս մութ հանգամանքներից, սա նաև խորապես անբարոյական արարք է: Ոչ միայն այն պատճառով, որ մեր թոշակառուները 40-50 հազար դրամ են ստանում` 30-40 տարի իրենց երկրին ծառայելուց հետո, այլ որովհետև չեն կարող արդարադատության պոռոտախոս, կրթության անհայրենիք նախարարները, անդեմ ու անսկզբունք փոխվարչապետները 8-9 -10 միլիոն պարգևավճար ստանալ` ոչինչ չանելու համար, իսկ շարքային աշխատողները` 200-300 հազար դրամ: Չի կարող պետական ծառայողների աշխատավարձը մի չնչին բարձրանալ միայն ատեստացիա հանձնելուց հետո, իսկ պորտաբույծների այս բանակը հանրային միջոցներից թվանոց աշխատավարձեր ստանա` առանց ճիգ ու ջանքի:

Մի բան պարզ է` երկրում պետական ծառայողների էլիտա են ձևավորում, իրենց աթոռների վրա դողացողների բանակ` բյուջեն անխնա թալանելով, օրենք ու բարոյականություն խախտելով: Պաշտոնյա մեծահարուստների և նրանց ծառայող բատրակների խավերի միջև սոցիալական անջրպետը խորանում է»:

 

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան. Պեսկով

Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան. Պեսկով

Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պուտինն այսօր այցելել է զորքերի միացյալ խմբավորման օժանդակ հրամանատարական կետերից մեկը։ Նա նշել է, որ մարտադաշտում ռազմավարական նախաձեռնությունը...

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական...

Հայ-թուրքական գործընթացի բանագնացներ կդառնան Ֆոն Դեր Լայենը, կամ՝ Մարթա Կոսը. քաղաքագետ

Հայ-թուրքական գործընթացի բանագնացներ կդառնան Ֆոն Դեր Լայենը, կամ՝ Մարթա Կոսը. քաղաքագետ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, արձագանքելով այսօր ԱԺ-ում Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, գրում է. «Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ ԱԺ նախագահ դառնալուց հետո ինքն այլեւս չի լինելու հայ-թուրքական հարաբերության կարգավորման հատուկ բանագնաց, ու նշում է, որ դրանով...

Թրամփը և Նեթանյահուն պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել ԱՄՆ-ում

Թրամփը և Նեթանյահուն պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել ԱՄՆ-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին հաղորդում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ Նրա խոսքով՝ կողմերը համաձայնել են մոտ ապագայում հանդիպել Միացյալ...

Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Արաղչի

Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է լրատվամիջոցների հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ ԱՄՆ պաշտոնյաների տվյալներով՝ Իսրայելը, հնարավոր է, փորձել է սպանել իրանցի հիմնական բանակցողներին՝ արտգործնախարար Աբբաս Արաղչիին կամ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ...