ՊԵԿ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել կաշառք տալու գործով. նախաքննությունն ավարտվել է

14 Հունվարի, 2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացին ժամանակավոր ներմուծման ընթացակարգով ՀՀ տեղափոխած տրանսպորտային միջոցը սահմանված ժամկետում չարտահանելու համար վարչական տուգանքի չենթարկվելու նպատակով ՊԵԿ մաքսային ծառայողին կաշառք տալու հարցի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել ապահովագրական ընկերության աշխատակից ներկայացած անձի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Վերջինս, օգտվելով ստեղծված իրավիճակից, քաղաքացու ավտոմեքենայի ժամանակավոր ներմուծման մաքսային մուտքի օրդերի փակման գործընթացն իրականացնելու համար ՊԵԿ պաշտոնատար անձին կաշառք տալու պատրվակով նրանից պահանջել ու ստացել է 405.350 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար:

Այնուհետև, Բագրատաշենի անցակետում հերթապահություն իրականացնող ՊԵԿ մաքսային տեսուչը, չկատարելով իր ծառայողական լիազորությունները, առանց վերը նշված տրանսպորտային միջոցի առկայությունը և իսկությունը ստուգելու, համապատասխան էլեկտրոնային տեղեկատվական համակարգում դիտավորությամբ մուտքագրել է կեղծ տեղեկություններ, թե իբր ավտոմեքենան 2024 թվականի հունվարի 12-ին արտահանվել է ՀՀ-ից, որպիսի պայմաններում քաղաքացին խուսափել է նախատեսված վարչական պատասխանատվությունից:

Պաշտոնեական կեղծիք կատարելու և ծառայողական լիազորությունները չարաշահելու համար ՊԵԿ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով և 441-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել ՀՀ-ից բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

Կաշառք տալու փորձի համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու համար ապահովագրական ընկերության աշխատակից ներկայացած անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Նմանատիպ նյութեր

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է. Գրել էինք, որ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի բնակիչ, հանգուցյալ Սայադ Աղամյանի առանձնատունը Ռուսաստանում ապրող նրա որդու կողմից ժառանգություն ստանալու գործընթացի ժամանակ խնդիրներ են առաջացել, նրան հայտնել են, որ անշարժ գույքի...

Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ»

Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում սոցիալական ոլորտի ընդհանուր պատկերը մռայլ է, իսկ քաղաքացիների իրական վիճակը՝ ծանր և մշտական անհանգստության ներքո։ Առկա անարդարության զգացողությունն ու ամենօրյա կյանքի շարունակական թանկացումը հանգեցրել են բարդ իրավիճակի։ Որպես կանոն՝...

Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. պարզվել է նրա ինքնությունը

Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. պարզվել է նրա ինքնությունը

Հոկտեմբերի 1-ին Մասիս քաղաքում ծառայություն իրականացնող պարեկները ստացել են տեղեկություն, որ հարսանեկան արարողության մեկնող շարասյան մեջ «Ֆորդ Մուստանգ» մակնիշի մեքենայի վարորդը կրակոցներ է արձակել։ Ժամը 13․30-ի սահմաններում Հայանիստ գյուղում պարեկները կանգնեցրել են...

Քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

Քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների թանկացման ֆոնին առանձնահատուկ մտահոգիչ է դեղորայքի գների հարցը։ Շատ քաղաքացիների համար անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերումը դարձել է լուրջ ֆինանսական բեռ, իսկ որոշ դեպքերում՝ լրացուցիչ ծախս,...