Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

14 Հունվարի, 2026

Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 06:30-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Վթարի հետևանքով բուժքույրը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Տավուշի մարզի Բերդ բնակավայրի «Բերդ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում ու նշված հիվանդանոցից բուժառու էին տեղափոխել Երևան ու վերադառնում էին «Բերդ» բժշկական կենտրոն։

Նմանատիպ նյութեր

Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ»

Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները դիմել են Քրեակատարողական ծառայության ղեկավարությանը՝ Շաքի բնակավայր ներխուժած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին տեսակցելու նպատակով։ Սակայն, մեր...

Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ժողովուրդ»

Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ գերազանցեց ինքն իրեն։ Խորհրդարանական ընդդիմությանը ներկայացնելով որպես խաղաղության խոչընդոտ՝ վարչապետը երկու ճանապարհ առաջարկեց, որոնք, իր իսկ խոսքով, կարող են մեկը մյուսի շարունակությունը լինել։ «Կա՛մ մենք հանրային...

Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ»

Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մոսկվայում առավել քան արմատական են տրամադրված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Նա դեկտեմբերին 3 այց է կատարելու Մոսկվա` մասնակցելու ԵԱՏՄ միջոցառումներին՝ վարչապետական, նախագահական ֆորմատներով, ինչպես նաեւ՝ ՌԴ ղեկավարության հետ երկկողմ քննարկման։...

Պուտինն ու Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել Շենժենում

Պուտինն ու Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել Շենժենում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել Շենժենում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ անհամբերությամբ...