Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել

30 Մարտի, 2026

Այսօր՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Զոդի կամրջի մոտ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Արարատ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներից մի քանիսը նշում էին, որ շտապօգնությունը կանչով բուժառուի տուն մեկնելիս է եղել։

Նմանատիպ նյութեր

Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»

Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ժամանակակից հայաստանյան քաղաքական դիսկուրսում պարբերաբար շրջանառության մեջ է դրվում մի թեզ, որն իր հուզական հնչեղությամբ գրավիչ է, սակայն քաղաքագիտական և իրավական առումով՝ բացարձակապես սնանկ։ Խոսքը ընդդիմության կողմից պատգամավորական մանդատները...

Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»

Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Կառավարությունը հավանություն է տվել բջջային սարքավորումների IMEI կոդերի միասնական համակարգ ներդնելու օրենսդրական նախաձեռնությանը, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացրել տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետների շրջանում։ Թեև պաշտոնական...

ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ»

ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ում պաշտոնների բաշխման գործընթացը շարունակվում է, ԱԺ խոսնակի թեկնածուի ընտրությունից հետո պատրաստվում են ՔՊ վարչության նիստում փոխխոսնակներ ընտրել։ Առաջադրումները սկսվել են նախօրեից, երեկվա դրությամբ 2 թեկնածու էր առաջադրվել՝ Վահագն...

Թրամփը մեղադրել է Իրանին՝ հրադադարը խախտելու համար

Թրամփը մեղադրել է Իրանին՝ հրադադարը խախտելու համար

Իրանը կրակել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի ուղղությամբ․ Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է բեռնատար նավի վերին մասին․ այն վնասվել է, բայց կարողացել շարունակել իր ճանապարհը։ ԱՄՆ նախագահը...

Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ»

Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները չնայած դեռ վիճարկման փուլում են, սակայն իշխանությունները համատարած հետընտրական հաշվեհարդար են սկսել։ ՏԻՄ ղեկավարներին հրահանգ է իջեցվել՝ հայտնաբերել եւ պատժել պետական կառույցների բոլոր այն...