Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում․ կան վիրավորներ

12 Հունվարի, 2026

Հունվարի 9-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ծեծի ենթարկվելու հետևանքով «Գորիս» բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել 2 քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորներից մեկը  Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Սարգիս Բ․-ն է, ով հիվանդանոց է դիմել «գլխի գագաթային շրջանի պատռած վերք, մարմնի տարբեր հատվածների սալջարդ» ախտորոշմամբ, իսկ մյուսը նրա հայրը, Սյունիքի մարզի բնակիչ 50-ամյա Դավիթ Բ․-ն՝ «ճակատային և գագաթային շրջանի պատռած վերք, մարմնի տարբեր հատվածների սալջարդ» ախտորոշմամբ։

Սարգիս Բ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 16։00-ի սահմաններում «Վանքի Տափ» թաղամասում գործող ավտոտեխսպասարկման դիմաց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ համակուրսեցի Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Աղասի  Հ․-ն աթոռով հարվածել է իր գլխին, ինչից վայր է ընկել, ապա սկսել ոտքերով հարվածել մարմնի տարբեր հատվածներին, իսկ երբ հայրը՝ Դավիթ Բ․-ն փորձել է իրեն բարձրացնել գետնից Աղասի Հ․-ն աթոռով մեկ անգամ հարվածել է հոր գլխին, ով նույնպես ընկել է գետնին, որից հետո ոտքերով հարվածել է իրենց ու հեռացել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Աղասի Հ․-ն տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժին, որտեղից կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:

Նմանատիպ նյութեր

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը․ «ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ․ Այսօր մամուլը հայտնում է, որ դատարանները կարճել են նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին տ.Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկին տ.Թադե քահանա) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Հայտնի է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։ Քննարկումները ԱԺ...

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը դուրս է եկել Պրիմորսկի նավահանգստից և ուղևորվում է դեպի Նյու Յորք։ Այս մասին վկայում են նավերի տեղաշարժին հետևող տվյալները, որոնց ծանոթացել է РИА Новости-ն։ Նշվում է, որ նավը տեղափոխում է 326 800 բարել նավթամթերք։ Reuters-ի...

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ դուրս եկած նախկին հոգևորականների գործերով վերջին օրերին նոր զարգացումներ են տեղի ունենում։ Նախ հայտնի դարձավ, որ դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործի վարույթը, որով նա պահանջում էր իրեն վերականգնել...

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ «Ի լրումն Արսենն Գևորգյանի փաստաբանական թիմի հայտարարության հայտնում ենք, որ հոկտեմբերի 25-ին...