Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար

7 Հոկտեմբերի, 2026

Սեպտեմբերի 27-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մրգավետ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական և համայնքային ոստիկանները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկների հետ համատեղ պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, Մրգավետ-Ջրաշեն ավտոճանապարհին արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Արարատի մարզի բնակիչներ՝ 30-ամյա Գևորգ Շ.-ն, 30-ամյա Գոռ Ն.-ն և 22-ամյա Ռաֆայել Ս.-ն վիճաբանել են եղբայրներ, Արարատի մարզի բնակիչներ՝ 22-ամյա Շակո Հ.-ի, 25-ամյա Արման Հ.-ի, 26-ամյա Մհեր Հ.-ի և նրանց հորեղբոր որդու՝ Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Սաշա Հ.-ի հետ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության ընթացքում մասնակիցները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով Շակո Հ.-ն, Արման Հ.-ն, Մհեր Հ.-ն և Սաշա Հ.-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Քրեական և համայնքային ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգ Շ.-ին, Գոռ Ն.-ին և Ռաֆայել Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ։Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Նմանատիպ նյութեր

Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

  «Ինչի՞ եք այսքան նյարդային, այս թեմայից ինչի՞ եք սենց նյարդայնանում․ ադրբեջանցին եկել է, կրակել է հայ ընտանիքի վրա, հայ կնոջը վիրավորել է, եկել եք ընդդիմությանն եք սպառնում։ Ձեզնից վախեցող չկա, քանի անգամ ասենք։ Ութ տարի անում եք՝...

Երևանի կենտրոնում էլ է կրիմինալ լինում, Երևանի կենտրոնում էլ են մտնում մարդու տուն, գնդակահարում․ Փաշինյան

Երևանի կենտրոնում էլ է կրիմինալ լինում, Երևանի կենտրոնում էլ են մտնում մարդու տուն, գնդակահարում են, ավազակային հարձակում են անում։ Ի՞նչ, փշալարեր քաշե՞նք Երևանով, Մաշտոցի պողոտայով, ռազմական դրությո՞ւն...

Եթե բիզնեսները չեն աշխատում ոչ իրենց կամքով, դա լավ չէ. Մհեր Գրիգորյան

  «Այսօր Հայաստանի Հանրապետությունում 60-ից ավելի բիզնեսներ փակված են, և փակված են ապօրինի։ Եվ սա իմ քաղաքական գնահատականը չի, որովհետև մեկ ամիս շարունակ 20-ից ավելի հարցումներ եմ ուղարկել իրավապահ, ուժային կառույցներին, և որևէ մեկը...

Պետք չի վերտալյոտ բարձրացնել, սուզանավ հանել, ուղղակի պահեք օրենքը․ Կարապետյանը՝ Փաշինյանին

  «Ես լսեցի ձեր նախորդ խոսքերը։ Ձեր նախորդ խոսքերից ենթադրություն արեցի, երբ որ դուք նշեցիք, որ մի մասն է նստելու Հայաստանում, մասնակի։ Ենթադրություն արեցի, որ հնարավոր է՝ դուք դիտարկում եք արտահանձնելը։ Այդ իսկ պատճառով կրկնակի հարց...