Իրանի ողջ տարածքով անցնող բողոքի ակցիաների մասնակիցներից շատերը կոչ են անում երկիր վերադարձնել Ռեզա Փահլավիին

10 Հունվարի, 2026

Իրանի ողջ տարածքով անցնող բողոքի ակցիաների մասնակիցներից շատերը կոչ են անում երկիր վերադարձնել Ռեզա Փահլավիին՝ Իրանի վերջին շահի վտարանդի որդուն: Ինքը՝ Փահլավին, կոչ է արել իրանցիներին դուրս գալ փողոց և հանդես գալ այաթոլլաների ռեժիմի դեմ։ Ինչ է իրենից ներկայացնում գահի նախկին ժառանգորդը, և որքանով է նա հայտնի Իրանում: Այս մասին գրել է bbc.com-ը։

Շահզադեն («շահի որդի», թագաժառանգ) Ռեզա Փահլավին մանկուց պատրաստվում էր զբաղեցնել, երբ ժամանակը գա, հայրական գահը։ Բայց 1979 թվականին երկրում տեղի ունեցավ Իսլամական հեղափոխություն։ Ռեզա Փահլավին այն ժամանակ 19 տարեկան էր և ԱՄՆ-ում սովորում էր որպես ռազմական օդաչու։

Այնտեղից թագաժառանգը հետևում էր, թե ինչպես է իր գահընկեց արված հայրը՝ Մոհամմադ Ռեզա Շահ Փահլավին, փախել երկրից, ապաստան փնտրել արտասահմանում և շուտով մահացել քաղցկեղից Եգիպտոսում՝ 1980 թվականին։

Թագաժառանգն ու նրա հարազատները մի գիշերում մնացել են անհայրենիք, աքսորյալ։ Օգնության սպասելու տեղ չկար։ Նրանց շրջապատում էին միայն հայրենակիցները՝ միապետներն ու համակիրները, որոնց թիվն աստիճանաբար նվազում էր։

Հաջորդ մի քանի տասնամյակների ընթացքում շահի ընտանիքում երկու անգամ ողբերգություններ տեղի ունեցան։ Ռեզայի կրտսեր քույրն ու եղբայրը ինքնասպանություն գործեցին, և նա մնաց տոհմի միակ խորհրդանշական ղեկավարը։

Սակայն այժմ 65-ամյա Ռեզա Փահլավին կրկին հույս ունի ինչ-որ դեր խաղալ իր երկրի ապագայի ձևավորման գործում: Նա ապրում է ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնի հանգիստ արվարձանում։ Նրա կողմնակիցները պատմում են, որ ապրում է հանգիստ, բայց շատ բաց. հաճախ է գնում տեղի սրճարաններ, հաճախ՝ կնոջ հետ, ընդ որում՝ առանց ակնհայտ թիկնազորի։

Երբ 2022 թվականին՝ Իրանում բողոքի նախորդ ալիքի ժամանակ, նրան հարցրին, թե արդյոք նա իրեն համարում է հայրենիքում բողոքի շարժման առաջնորդ, նա և իր կինը՝ Յասմինը, միաձայն պատասխանեցին. «Փոփոխությունը պետք է սկսվի ներսից»։

Սակայն վերջերս նրա հայտարարությունների տոնը դարձել է ավելի վճռական։

Անցյալ տարի Իրանի վրա Իսրայելի հարվածներից հետո Ռեզա Փահլավին Փարիզում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ եթե Իսլամական Հանրապետությունը փլուզվի, ինքը պատրաստ է ղեկավարել անցումային կառավարությունը։

Այնուհետև նա ներկայացրեց անցումային կառավարության գործողությունների ծրագիրը առաջին 100 օրվա համար։

«Խոսքը անցյալ վերադառնալու մասին չէ»,-Փարիզում լրագրողներին ասել է նա։ Խոսքն այն մասին է, որ բոլոր իրանցիներին ապահովվի ժողովրդավարական ապագա»։ Այժմ Ռեզա Փահլավին իրեն դիրքավորում է ոչ թե որպես գահին վերադառնալուն սպասող միապետ, այլ որպես մի գործիչ, որի շուրջ կարող է տեղի ունենալ ազգային հաշտեցում։

Նա ասում է, որ ցանկանում է օգնել Իրանին առաջնորդել դեպի ազատ ընտրություններ, օրենքի գերակայություն և կանանց համար հավասար իրավունքներ, իսկ միապետությունը վերականգնելու կամ հանրապետություն ստեղծելու որոշումը, նրա կարծիքով, իրանցիները պետք է ընդունեն հանրաքվեով:

Նրա կողմնակիցները նրան համարում են աշխարհում միակ ճանաչելի դեմքն իրանական ընդդիմությունում, որը հանդես է գալիս ընդ որում խաղաղ բարեփոխումների օգտին։

Քննադատները հակադարձում են, որ նա չափազանց կախված է արտաքին ազդեցությունից, և որ Իրանի բնակչությունը, հավանաբար, չի վստահի աքսորից եկած առաջնորդին։

Թե որքանով է Ռեզա Փահլավին իրականում հայտնի երկրում, այժմ պարզել հնարավոր չէ. Իրանում անկախ հարցումներ չկան: Ինչ-որ մեկը դեռ հարգանքով է հիշում Պահլավիի դինաստիան, ինչ-որ մեկին դուր չի գալիս ոչ մեկի կողմից չընտրված առաջնորդին մյուսի հետ փոխելու գաղափարը, թեկուզ և Ժողովրդավարական կարգախոսների ներքո։

Ռեզա Փահլավիի հակառակորդները պնդում են, որ իր չորս տասնամյակների աքսորի ընթացքում նա չի կարողացել ստեղծել ո՛չ կենսունակ կազմակերպություն, ո՛չ էլ անկախ իրանական լրատվամիջոց։

2023 թվականին նա այցելել է Իսրայել, որտեղ մասնակցել է Հոլոքոստի հիշատակի միջոցառմանը և հանդիպել վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Այս այցը կրկին հակասություններ է առաջացրել. որոշ իրանցիներ այն համարել են իսրայելցիների հետ հարաբերությունները բարելավելու պրագմատիկ փորձ, մինչդեռ մյուսները կարծում էին, որ նման ժեստը կօտարացնի իրենց արաբ և մուսուլման դաշնակիցներին։

Իրանի դեմ իսրայելական վերջին հարվածներից հետո Ռեզա Փահլավին ստիպված է եղել պատասխանել բարդ հարցերի: BBC-ից նրան հարցրել է, թե արդյոք նա աջակցում է Իսրայելի հարվածներին Իրանին, այն դեպքում, երբ դրանց տակ կարող էին հայտնվել նաև խաղաղ իրանցիները:

Նա հայտարարել է, որ խաղաղ իրանցիները հարվածների թիրախ չեն եղել, և որ այն ամենը, ինչ թուլացնում է իրանական ռեժիմը, ողջունում են շատերը, այդ թվում նաև բուն Իրանում: Նրա այս հայտարարությունների շուրջ կրկին թեժ բանավեճեր սկսվեցին։

Նմանատիպ նյութեր

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Միաժամանակ երկու միություններում գտնվելն ըստ սահմանման անհնար է։...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Lexus»-ը, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Lexus»-ը, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։05-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են «Lexus» մակնիշի, «Nissan» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի...

Արգելելու ենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել Հայաստանում. Սամվել Կարապետյան

Մենք օրենքներ ենք ընդունելու, արգելելեու ենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել, նվերներ ստանալ Հայաստանում: Այս մասին «Երեք հարց Սամվել Կարապետյանին» հաղորդաշարի ժամանակ սաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության...

Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել. Գալուզին

Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել. Գալուզին

Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացիություն չունենալը հաստատել են ՌԴ ԱԳՆ-ում: Գերատեսչության ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Մոսկվայում լրագրողներին հայտարարել է, որ հայ քաղաքական գործիչներին այժմ վերագրվում են «բաներ, որոնք բոլորովին տեղի չեն ունեցել»:  «Նարեկ...

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում: Մեկ տարի առաջ կառույցը բարձրաձայնել էր  Հայաստանից ծաղկային արտադրանքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին։  ...