Իրական հավատացյալը Սուրբ Պատարագներին շրջիկ չի լինում․ Տեր Գաբրիել

10 Հունվարի, 2026

Տեր Գաբրիել քահանա Վարդանյանն իր հավատարմությունն է հայտնում Մայր Աթոռին․ «Նիկոլ Փաշինյանը կոչ է անում հավատացյալներին Եկեղեցիներում անհարկի կերպով միջամտելու Սրբազան Պատարագների արարողությանը, շրջիկ կերպով այցելելու ամենատարբեր համայնքներ ու Եկեղեցիներ եւ խանգարելու Սրբազան Պատարագի կանոնական ընթացքը։ Ըստ այսմ, կուզեի մի հարց բարձրաձայնել, որն առնչվում է մեր հոգևոր կյանքի հիմքերին, մեր եկեղեցու ավանդույթներին և հավատքի իրական իմաստին։

Իրական հավատացյալը Սուրբ Պատարագներին շրջիկ չի լինում։ Նա չի հայտնվում պատահաբար այստեղ կամ այնտեղ, այլ ունի հստակ համայնք, որի անդամն է, մասնակցում է ծեսերին և հոգևոր կյանքին, ապրում է՝ այդ համայնքի մի մաս լինելով։ Նման հավատացյալը կարող է մասնակցել բոլոր արարողություններին, բայց նա երբեք չի կարող պահանջել կրճատելու, աղճատելու կամ կատարելու որեւէ Սրբազան արարողություն այնպես, ինչպես ինքը հարմար է համարում։

Սուրբ Պատարագը մեր ժողովրդի հոգևոր կյանքի անբաժանելի մաս է, դարերով հաստատված սրբազան ծես է, որի կարգերն ու ընթացքը ձևավորվել են Քրիստոսավանդ պատգամներով, Եկեղեցական հայրերի մշակած կանոններով եւ դրանց հանդեպ սերունդների խոնարհ հարգանքով և հոգևոր փորձառությամբ։ Անհարկի զեղչումները կամ փոփոխությունները չեն կարող «բարելավել» այն, այլ հակառակը՝ կասկածի տակ են դնում ծեսի վավերականությունը։ Երբ խոսքը հասնում է սրբազան ծեսի փոփոխմանը, անգամ աշխարհիկ ամենաբարձր պաշտոնը չի տալիս իրավունք ազդելու հոգևոր ընթացակարգերի ընկալյալ եւ սերնդեսերունդ փոխանցված իրողությունների վրա։
Սուրբ Պատարագի անխախտությունը ապահովում է Նրա վավերականությունը, Եկեղեցու միասնությունը եւ Քրիստոսի պատգամի՝ «Այս արեք իմ հիշատակի համար» (Ղուկ. 22։19) անփոփոխելիությունը։

Դարերով հաստատված ծեսերը մեր հոգևոր ժառանգությունն են, և դրանց անաղարտությունը հենց մեր հավատքի ուժն է։

Որդիական անսասան հավատարմությամբ, ամուր եւ եկեղեցականին հարիր գիտակցությամբ՝ իմ ուխտն եմ վերահաստատում առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, առ ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետը՝ Ն. Ս. Օ. Տ. Տ Գարեգին Երկրորդը»։

 

Նմանատիպ նյութեր

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նրա խոսքով՝ դա կլինի ամենախոշոր գործողությունը 1967 թվականի Վեցօրյա պատերազմից ի վեր, երբ Իսրայելը վերահսկողություն...

Հասցնում են վերջին օրերին ու ամբողջ անձնակազմին ձերբակալում են ինչ-որ գործով․ Նարեկ Կարապետյան

  «Մեզ համար նորություն չէ։ Հիշո՞ւմ եք, որ համապետական ընտրություններից առաջ օրը 150 մեր թիմակցի էին ձերբակալում։ Եվ մեզ համար լրիվ պարզ է իրենց գործելաոճը․ հասցնում են վերջին օրերին ու ամբողջ անձնակազմին ձերբակալում են ինչ-որ գործով՝...

Հունաստանում մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Հունաստանում մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից։ Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, որոշումն ընդունվել է անչափահասների առողջության և անվտանգության վրա սոցիալական ցանցերի ազդեցության...

Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ուրբաթ օրը ուկրաինական գերությունից վերադարձվել է 270 ռուսաստանցի զինծառայող։ Դրա դիմաց Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի 270 ռազմագերու։ ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ վերադարձված ռուսաստանցի...

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնու են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ Այս պահի դրությամբ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության: Մյուս 8 տուժածները...