Ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանություն և քաշքշուկ. ձերբակալվածներ կան

9 Հունվարի, 2026

Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները հունվարի 7-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանյան փողոցում մի խումբ քաղաքացիներ վիճաբանում են:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանություն-քաշքշուկ է եղել «Նիսանի» 43-ամյա վարորդի, երկու ուղևորների և «Մերսեդեսի» 24-ամյա վարորդի և ուղևորի միջև: Բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ նրանք հնչեցրել են հայհոյանքներ, փակել ճանապարհը՝ խոչընդոտելով մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությանը։

Համայնքային ոստիկանները վիճաբանության մասնակիցներին ձերբակալել և ավտոմեքենաներով հանդերձ՝ տեղափոխել են բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացրել նախաքննական մարմին։

Նմանատիպ նյութեր

Hotelstars Union-ի չափանիշները՝ Հայաստանում․ հյուրանոցների աստղայնության նոր համակարգ

Hotelstars Union-ի չափանիշները՝ Հայաստանում․ հյուրանոցների աստղայնության նոր համակարգ

Շուրջ չորս տարի տևած բանակցությունները, օրենսդրական փոփոխությունները և հյուրանոցային ոլորտի միահամուռ ջանքերը վերջապես տվեցին սպասված արդյունքը: «Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա» ՀԿ-ն ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից ընտրվեց որպես հյուրանոցային տնտեսության...

ԵԱՏՄ խորհրդի նիստում Փաշինյանը փաստաթղթեր է ստորագրել

ԵԱՏՄ խորհրդի նիստում Փաշինյանը փաստաթղթեր է ստորագրել

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարները, որոնց թվում էր նաև Հայաստանի վարչապետը, Չոլպոն Աթայում, Եվրասիական միջկառավարական խորհրդի 47-րդ նիստի արդյունքներով, ստորագրել են փաստաթղթերի փաթեթ։ Փաստաթղթերի թվում են միանգամից երեք...

Դուք ստեղծել եք ավտորիտար համակարգ, որը ծառայում է ձեր իշխանության երկարաձգմանը․ Լիլիթ Գալստյան 

  Գումարումը սկսեցինք մի ուղերձով, որի առանցքում դահլիճի բարեվարքությունն էր. Առաջին հայացքից՝ համոզիչ, անգամ սպասված մոտեցում, բայց միայն առաջին հայացքից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...

Թրամփը խստացնում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու կանոնները

Թրամփը խստացնում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու կանոնները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկու հրամանագիր, որոնք միտված են սահմանափակելու ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունքը և ուժեղացնելու «ծննդաբերական զբոսաշրջության» դեմ պայքարի դաշնային միջոցառումները։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը։ Առաջին...

Իրանը չի տրվի ճնշման․ Մոհամադ Բաղեր

Իրանը չի տրվի ճնշման․ Մոհամադ Բաղեր

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ երկիրը չի տրվի ճնշման։ «Սպասվում է զանգվածային հարձակում… Սպասեք, կարևոր չէ, նրանք ցանկանում են բանակցել»։ Սա մաշված թատերական դիվանագիտություն է։ Վախեցնելու, խախտված խոստումների և կեղծ լուրերի...