Կեղծ է այն թեզը, թե իշխանությունների վարած դիվանագիտության արդյունքում է, որ Հայաստանը մոտեցել է խաղաղությանը․ Սարգսյան

9 Հունվարի, 2026

«Կեղծ է այն թեզը, թե իշխանությունների վարած դիվանագիտության արդյունքում է, որ Հայաստանը մոտեցել է խաղաղությանը»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ու մանրամասնում.

«Օրեր առաջ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ նա ճնշում է գործադրել՝ հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման նպատակով, գրեթե աննկատ մնաց՝ չնայած դրա բացառիկ կարևորությանը։ Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է բացառապես Ադրբեջանի նկատմամբ գործադրված ճնշմանը, քանի որ Հայաստանը մինչ այդ էլ ճնշված էր և պատրաստ էր գնալու լրացուցիչ զիջումների։ Այսինքն, ոչ թե Հայաստանը բանակցությունների արդյունքում է հասել Բաքվի դիրքորոշման փոփոխությանը, այլ այդ փոփոխությունը տեղի է ունեցել Վաշինգտոնի ճնշման արդյունքում՝ ոչ թե Հայաստանի շահերից ելնելով կամ «սիրուն աչքերի» համար, այլ բացառապես ամերիկյան շահերի տրամաբանության շրջանակում։

Այն փաստը, որ Թրամփի խորհրդական Վիտկոֆը մարտին Հայաստան չայցելեց, այլ բանակցությունների նպատակով մեկնեց միայն Բաքու, ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանը գործընթացում կրավորական դեր էր ստանձնել և Երևանին որևէ բան ասելու անհրաժեշտություն պարզապես չկար։

Ակնհայտ է, որ Հայաստանը բավարարել է և շարունակում է բավարարել զիջումների լայն շրջանակ և եթե 2024 թվականի սկզբի և վերջի միջև իրավիճակը որոշակիորեն փոփոխվել է, ապա դա որևէ կերպ կապված չէ Հայաստանի իշխանությունների գործունեության հետ։ Խոսքը մաքուր աշխարհաքաղաքական գործընթացի մասին է, որը ուղղորդվում է Թրամփի կողմից՝ ամերիկյան շահերի սպասարկման տրամաբանության շրջանակում՝ Կենտրոնական Ասիայից մինչև Հարավային Կովկաս, Թուրքիա և Եվրոպա։

Միաժամանակ, իրավիճակի որոշակի կայունացումը ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանը դադարել է Հայաստանը դիտարկել որպես թշնամի պետություն։ Դրա ապացույցները բազմաթիվ են՝ սկսած պաշտոնական խոսույթից մինչև կոնկրետ գործողություններ։ Հետևաբար, տեղի ունեցած գործընթացներում վճռորոշ դեր է խաղացել ԱՄՆ-ի՝ Թրամփի ղեկավարությամբ իրականացվող քաղաքականությունը, մինչդեռ Հայաստանի իշխանությունները այս ամենի հետ փաստացի որևէ առնչություն չունեն և չէն էլ կարող ունենալ»։

Նմանատիպ նյութեր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Սարգսյանի, մերժեց ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու...

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

Հազարավոր մարդիկ Ստամբուլում և Անկարայում դուրս են եկել բողոքի ցույցերի՝ Թուրքիայում լրագրողների նկատմամբ ճնշումների ուժեղացման դեմ։ Ցույցերի մասնակիցները հանդես են գալիս լրատվամիջոցների ներկայացուցիչների ձերբակալությունների, խմբագրությունների փակման և անկախ մեդիա...

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի ուղղությամբ լայնածավալ ռմբակոծությունների․ Արաբական ծովում գտնվող «Ջորջ Վաշինգտոն» (USS George Washington) ավիակրի վրա ակտիվորեն համալրվում են զինամթերքի պաշարները։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի...

2 զոհ, 5 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին

2 զոհ, 5 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...