20 մլն դրամ արժողությամբ բնակարան, 6.5 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել ՔՊ-ականը. «Ժողովուրդ»

8 Հունվարի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023 թվականին Երևանի ավագանու ՔՊ-ական անդամի մանդատը ստացած Միքայել Խաչատրյանը, ով ծնվել է 2000 թվականին, 2024 թվականին գնել է 20 մլն դրամ արժողությամբ բնակարան Ավան վարչական շրջանակում։

Խաչատրյանը ներկայացնելով պաշտոնատար անձի տարեկան հայտարարագիր չի հայտարարագրել որևէ տրանսպորտային միջոց։

Խաչատրյանը թեպետ երիտասարդ տարիքում դարձել է ավագանի և քաղաքային իշխանության ներկայացուցիչ, սակայն կենսագրական որևէ մի տող Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում չկա։

Խաչատրյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն դրամ, տարեսկզբի համեմատ կրճատվելով 500 հազար դրամով։

Կանխիկ դրամական միջոցներն աճել են 200 հազար դրամով՝ 500 հազար դրամից դառնալով 700 հազար դրամ։

Հաշվետու ժամանակահատվածի եկամուտները կազմել են 6 մլն 547 հազար դրամ, որից 1 մլն դրամը այլ եկամուտ է ՀՀ Պետեկամուտների կոմիտեից, իսկ 5 մլն 547 հազար դրամը «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից՝ որպես աշխատանքի վարձատրություն։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 18 մլն 350 հազար դրամ, որից 18 մլն դրամը բնակարանի հիպոտեկի մայր գումարի մնացորդն է։

Ըստ հայտարարագրի Միքայել Խաչատրյանը «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավարի տեղակալն է։

Բացի սա, սեպտեմբերին կայացած վարչության ընտրություններում, հավաքելով 417 ձայն, ընդգրկվել է ՔՊ Վերահսկող հանձնաժողովի անդամների ցանկում։

Ըստ մեր աղբյուրների ՔՊ վերնախավը ամեն բան անում է ՔՊ թիմում Միքայել Խաչատրյանի առաջընթացն ապահովվելու համար: Վերջինս շատ լավ հարաբերություններ ունի ՔՊ վարչության կազմի հետ: Ու չի բացառվում, որ խորհրդարանական ընտրություններից հետո երիտասարդն իր կապերի շնորհիվ կարողանա «յուղոտ» պաշտոն զբաղեցնել»։

Նմանատիպ նյութեր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Սարգսյանի, մերժեց ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու...

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

Հազարավոր մարդիկ Ստամբուլում և Անկարայում դուրս են եկել բողոքի ցույցերի՝ Թուրքիայում լրագրողների նկատմամբ ճնշումների ուժեղացման դեմ։ Ցույցերի մասնակիցները հանդես են գալիս լրատվամիջոցների ներկայացուցիչների ձերբակալությունների, խմբագրությունների փակման և անկախ մեդիա...

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի ուղղությամբ լայնածավալ ռմբակոծությունների․ Արաբական ծովում գտնվող «Ջորջ Վաշինգտոն» (USS George Washington) ավիակրի վրա ակտիվորեն համալրվում են զինամթերքի պաշարները։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի...

2 զոհ, 5 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին

2 զոհ, 5 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...